Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողով կլինի․ նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News Հիշեցում․ Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ: Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։Հարգելի՛ քաղաքացիներ,Մայիսի 3-5-ը Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման արարողակարգային միջոցառումների շրջանակում Երևանում նախատեսվում են երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ․ փակ կլինեն մի շարք ճանապարհահատվածներ։Խնդրում ենք հետևել ՆԳՆ ոստիկանության ցուցումներին, անհարմարությունների համար … Read more

Բաքուն արձագանքում է Թուրքիայի պետական խորհրդանիշի шյրմանը՝ դրանով ոչ միայն ընդգծելով իր դաշնակցային հարաբերությունները, այլև փորձելով ազդել ՀՀ-ի ներքին օրակարգի վրա․ Սուրենյանց

Բաքուն փորձում է թելադրել Երևանի «թույլատրելիի սահմանները»։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ «Ադրբեջանի ԱԳՆ-ն «խստորեն դատապարտել է» Երևանում Թուրքիայի դրոշի այրումը՝ կոչ անելով պատասխանատվության ենթարկել միջադեպի մասնակիցներին և պնդելով, որ նման գործողությունները չեն կարող արդարացվել խոսքի ազատությամբ։ Դրոշի այրումն, անշուշտ, չի կարելի համարել քաղաքական մշակույթի ընդունելի դրսևորում։ Սակայն Բաքվի արձագանքի հիմքում, իհարկե, արժեքային բաղադրիչը … Read more

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ

Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։   «Հարգելի՛ քաղաքացիներ,   Մայիսի 3-5-ը Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման արարողակարգային միջոցառումների շրջանակում Երևանում նախատեսվում են երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ․ փակ կլինեն մի շարք ճանապարհահատվածներ։   … Read more

Ինչպե՞ս չկորցնել հոգու լույսը, երբ շուրջդ ամեն ինչ փոխվում է, և ո՞րն է այն «ամուր հենարանը», որը թույլ չի տալիս կոտրվել դժվարին պահերին. Աննա Կոստանյան

«Ո՞վ է այն կինը, ով պատգամավորական մանդատից անդին կրում է իր տեսակի ու գենի պատասխանատվությունը։ Անկեղծ զրույց այն մասին, թե ինչպես են լեզվաբանի նրբանկատությունն ու քաղաքական գործչի կամքը բախվում իրար։ Ինչպե՞ս չկորցնել հոգու լույսը, երբ շուրջդ ամեն ինչ փոխվում է, և ո՞րն է այն «ամուր հենարանը», որը թույլ չի տալիս կոտրվել դժվարին պահերին։

Ի՞նչ կլինի, եթե Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարը փլուզվի․ Foreign Policy

Ամերիկյան հեղինակավոր Foreign Policy վերլուծական հանդեսը ԱՄՆ-Իրան պատերազմի հետ կապված հրապարակում է ներկայացրել, որում նշված է․ «Չնայած Դոնալդ Թրամփի կողմից հրադադարի երկարաձգմանը, իրավիճակը շարունակում է մնալ  չափազանց լարված։ Եթե բախումները վերսկսվեն, Իրանը, հավանաբար, կգնա Հորմուզի նեղուցի լիակատար արգելափակման։ Այս դեպքում նավթի գինը կարող է հեշտությամբ գերազանցել 150-200 դոլարը մեկ բարելի համար, ինչը կհանգեցնի համաշխարհային կործանարար … Read more

Մինչև գիշեր ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ ապրիլի 27-ին ժամը 10:00-22:00-ն կդադարեցվի   ք.Մարտունի, Լիճք ,Ներքին Գետաշեն գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Վարազդատ Լալայանը ծանրամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, գերծանր քաշային Վարազդատ Լալայանը Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն։ Լալայանը հավասարը չունեցավ պոկում վարժությունում: Նա առաջին մոտեցմամբ պոկեց 200 կգ: Երկրորդ մոտեցման համար Հայաստանի առաջատարը պատվիրեց 210 կգ, որը նույնպես պոկեց: Երրորդ մոտեցումից Լալայանը հրաժարվեց: Հրում վարժությունում Լալայանը պայքարը սկսեց 241 կգ-ով: … Read more