«Ռեալը» բանակցություններ է սկսել Ժոզե Մոուրինյուի հետ

Պորտուգալական «Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարող է վերադառնալ Մադրիդի «Ռեալ»։ The Athletic-ի համաձայն՝ պորտուգալացի մասնագետն Ալվարո Արբելոային փոխարինելու գլխավոր թեկնածուն է։ «Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն արդեն սկսել է բանակցային գործընթացը։ Ժոզե Մոուրինյուի ու «Բենֆիկայի» միջև պայմանագրում նշված է 3 միլիոն եվրո հրաժարագին։ 63-ամյա մարզիչը «Ռեալը» գլխավորել է 2010-2013 թվականներին՝ դառնալով Իսպանիայի չեմպիոն, գավաթակիր … Read more

Մաքսային գործընթացների ամբողջ տեղեկատվությունը թվային մեկ հարթակում. համակարգը գործարկվել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News Պետական եկամուտների կոմիտեում ապրիլի 28-ին տեղի է ունեցել ExIm տեղեկատվական հարթակի պաշտոնական մեկնարկը, որին ներկա են գտնվել պետական և մասնավոր կառույցների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներ։ Հարթակն իրագործվել է Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ՝ Գերմանիայի կառավարության աջակցությամբ ու Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) միջոցով՝ համահունչ Առևտրի դյուրացման համաձայնագրի պահանջներին։ … Read more

Իրանում ընդդիմությունը կարող է օգտագործել լարվածությունը՝ ռեժիմը տшպալելու համար․ Ջոն Բոլթոն

Իրանի ներսում ընդդիմությունը կարող է օգտագործել այս պառակտումը, ինչպես նաև երկրում աճող թշնամանքն ու լարվածությունը՝ ռեժիմը տապալելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը։ «Իրանում ընդդիմությունը վատ է կազմակերպված։ Հետևաբար, ռեսուրսների, կապի, փողի և զենքի տրամադրումը կօգնի նրան դառնալ ավելի հզոր ուժ», — ասել է Բոլթոնը։ Նախկին պաշտոնյան հավելել է, որ … Read more

Փարիզի Մոնմարշե հրապարակում կայացել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական միջոցառում

Ապրիլ 28,2026 14:47 Share Ապրիլի 23-ին Փարիզի 15-րդ շրջանի քաղաքապետարանի մերձակա Մոնմարշե հրապարակում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական միջոցառում: Արարողությանը ներկա էին և ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի ծաղկեպսակներ զետեղեցին Փարիզի 15-րդ շրջանի քաղաքապետ Ֆիլիպ Գուժոնը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար, հյուպատոս Լիանա Ղուկասյանը, քաղաքային խորհրդի անդամներ, ֆրանսահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ: … Read more

Կանադայի վարչապետը որպես հյուր կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի երևանյան գագաթնաժողովին

Երևանում մայիսի 4-ին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին որպես հյուր մասնակցելու նպատակով՝ Եվրամիության անդամ երկրների ղեկավարների հետ միասին…

Մաքսային գործընթացների ամբողջ տեղեկատվությունը թվային մեկ հարթակում. գործարկվել է ExIm թվային համակարգը

Պետական եկամուտների կոմիտեում ապրիլի 28-ին տեղի է ունեցել ExIm տեղեկատվական հարթակի պաշտոնական մեկնարկը, որին ներկա են եղել պետական և մասնավոր կառույցների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներ։ Հարթակն իրագործվել է Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ՝ Գերմանիայի կառավարության աջակցությամբ ու Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) միջոցով՝ համահունչ Առևտրի դյուրացման համաձայնագրի պահանջներին։ Այս մասին տեղեկացնում … Read more

Մահացել է «Բարի գիշեր, երեխաներ» հաղորդման հիմնադիրներից մեկը` Ռոբերտ Լյապիդևսկին

https://arm.sputniknews.ru/20260428/mahacel-e-bari-gisher-erekhaner-haghvordman-himnadirneric-meky-rvobert-ljapidevskin-101507351.html Մահացել է «Բարի գիշեր, երեխաներ» հաղորդման հիմնադիրներից մեկը` Ռոբերտ Լյապիդևսկին Մահացել է «Բարի գիշեր, երեխաներ» հաղորդման հիմնադիրներից մեկը` Ռոբերտ Լյապիդևսկին Sputnik Արմենիա ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. 88 տարեկանում մահացել է ՌԴ ժողովրդական արտիստ Ռոբերտ Լյապիդևսկին, որը կանգնած էր «Բարի գիշեր, երեխաներ» հաղորդման ակունքներում։ 28.04.2026, Sputnik Արմենիա 2026-04-28T18:37+0400 2026-04-28T18:37+0400 2026-04-28T18:37+0400 մահ ռուս հաղորդավար դերասան … Read more

Հատկացվել են մարդասիրական օգնությամբ ստացված դեղեր․ ԱՆ

Հատկացվել են մարդասիրական օգնությամբ ստացված դեղեր․ ԱՆ Աջակցիր «Ա1+»-ին Առողջապահության նախարարությունը մարդասիրական օգնության դեղեր և օպտիկական ակնոցներ է հատկացրել առողջության առաջնային պահպանման օղակին և մասնագիտացված բժշկական կազմակերպություններին, որոնք ստացվել են «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից: «Բժշկական հաստատություններում մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղերի առկայության վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է Արմեդ էլեկտրոնային համակարգի «Մարդասիրական օգնության դեղերի մնացորդ» դարանում` https://www.armed.am/publicdata/?pg=drugs: Այստեղ, անցնելով … Read more

Իրավիճակը անհանգստացնող է ու մտահոգիչ. Ռուբեն Վարդանյանին և մնացած հայ գերիներին տեղափոխել են Ումբակի բանտային համալիր

Իրավիճակը անհանգստացնող է ու մտահոգիչ. Ռուբեն Վարդանյանին և մնացած հայ գերիներին տեղափոխել են Ումբակի բանտային համալիր ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը «Ազատության»-ը հայտնեց՝ Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանին և մյուս հայ գերիներին Ազգային անվտանգության ծառայության ենթակայության ներքո գտնվող քննչական մեկուսարանից տեղափոխել են Արդարադատության նախարարության ենթակայության քրեակատարողական հիմնարկ՝ Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր: «Իրավիճակը … Read more