Հայկական պետության ձևավորման հիմքում՝ համահայկականություն, առաջին քայլը՝ ընդդիմափոխություն. ԺՀԿ

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության տեսլականն է՝ Հայկական պետության ձևավորման հիմքում առաջնայինը պետք է լինի համահայկականությունը, իսկ այդ ճանապարհին առաջին քայլը՝ ընդդիմափոխությունը: «Ժողովրդավարական համախմբումը» քարոզարշավը շարունակել է Լոռու և Սյունիքի մարզերում, ընտրողներին կոչ արել հունիսի 7-ն ընկալել ոչ թե պարզապես քվեարկություն, այլ ընտրություն: Մանրամասները՝ Վոլոդյա Մուշեղյանի ռեպորտաժում: Դիտումների քանակ1

Երբ փողոցային հարցման մասնակիցները հասկացան, որ խոսում են Սամվել Կարապետյանի հետ։

Տեսանյութեր Քաղաքականություն Երբ փողոցային հարցման մասնակիցները հասկացան, որ խոսում են Սամվել Կարապետյանի հետ։ (տեսանյութ) Աջակցիր «Ա1+»-ին Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее: https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/join Հարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support

Մոուրինյոն խնդրել է դադարեցնել Վինիսիուս Ժունիորի հետ պայմանագրի երկարաձգման բանակցությունները․ Սանչես

Մոուրինյոն խնդրել է դադարեցնել Վինիսիուս Ժունիորի հետ պայմանագրի երկարաձգման բանակցությունները․ Սանչես Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբը։ Այս մասին հայտնում է մարզական լրագրող Իգնասիո Սանչեսը։ Աղբյուրի տեղեկություններով՝ Ժոզե Մոուրինյուն, որը շատ մոտ է մադրիդյան թիմի գլխավոր մարզչի պաշտոնը կրկին ստանձնելուն, ցանկանում է սառեցնել բրազիլացի հարձակվողի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ ընթացող բանակցությունները։ … Read more

Փաշինյանի հետ վիճաբանած արցախցուն տանում են կալանավորման

Փաշինյանի հետ վիճաբանած արցախցի Արթուր Օսիպյանին տեղափոխում են դատարան։ Ներկայացվել է կալանավորման վերաբերյալ միջնորդություն։ Հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը. «Քիչ առաջ նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքրի 330-րդ, 297-րդ և 211-րդ հոդվածներով։ Միջնորդությունը քննվելու է Ավանի նստավայրում։ Դատավորը դեռ պարզ չէ»,– նշել է նա:

Վահե Դոլմազյանին բացարկ հայտնելու միջնորդությունը բացառապես պայմանավորված չէ դատավորի գործողություններով. Փաստաբան

Հակակոռուպցիոն դատարանում «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանի և մյուսների գործով դատական նիստում փաստաբան, Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց նախագահող դատավոր Վահե Դոլմազյանին։ Արամ Վարդևանյանը հակիրճ ներկայացրեց բացարկի միջնորդությունը և դրա հիմքերն ու հիմնավորումները, որոնք, ըստ պաշտպանական կողմի, անկողմնակալության թեզի տեսանկյունից որոշակի խնդիրներ են առաջացրել։ Այդուհանդերձ, պաշտպանը նշեց, որ բացարկ … Read more

Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ զարգացնել ՄԻՊ ազգային համակարգը՝ համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին

Օմբուդսմենի հաստատությունների անկախության ամրապնդման վերաբերյալ բարձր մակարդակի քննարկմանը ՀՀ պատվիրակությունը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնելու մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգը՝ այն համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին, այդ թվում՝ Վենետիկի և Փարիզի սկզբունքներին, որոնք կարևոր հիմք են օմբուդսմենի հաստատությունների անկախության, հեղինակության և արդյունավետության ապահովման համար։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունը։    Պատվիրակությունն … Read more