«Ես աշխատում եմ ոչ միայն մարդկանց համար, այլ նաև մարդկանց հետ սկզբունքով». Անահիտ Մանասյան
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 27-ին աշխատանքային այց է իրականացրել Լոռու մարզի Սպիտակ համայնք։ 🔹Պաշտպանն այցելել է «Խնամք» ՀԿ Սպիտակի խնամքի կենտրոն՝ տեղում ծանոթանալու հաստատության շահառուների իրավունքների իրացման գործընթացին, շենքային պայմաններին, մատուցվող ծառայություններին, ինչպես նաև աշխատակիցների աշխատանքային պայմաններին։ 👥Կենտրոնի ղեկավարության ուղեկցությամբ Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել հաստատությունում՝ ծանոթանալով շահառուների խնամքի պայմաններին և առկա խնդիրներին։ … Read more