Թուրքիայից հայտարարել են, թե «Զանգեզուրի միջանցքի» ադրբեջանական հատվածում աշխատանքները ավարտվում են

Թուրքիայից հայտարարել են, թե «Զանգեզուրի միջանցքի» ադրբեջանական հատվածում աշխատանքները ավարտվում են: Այդ երկրի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։ Նա նշել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նախագծի իրականացումը շարունակվում է, և Թուրքիան արդեն սկսել է շինարարական աշխատանքները երթուղու իրեն բաժին ընկած հատվածում։ «Թուրքիայի տարածքում անցկացվել է 224 կիլոմետր երկարությամբ Կարս – Իդղըր – Արալիք … Read more

Դատական ակտերը բեկանվել են․ ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները․ ՆԳՆ

ՆԳՆ-ն պարզաբանում է տարածել․ «Ղարաբաղից տեղահանված սիրելի՛ հայրենակիցներ, Ինչպես տեղյակ եք, սոցիալական մեդիայի տիրույթում տարածվել էր տեղահանված անձանց ընտրական իրավունքին վերաբերող մոլորեցնող տեղեկատվություն, որ առանց ՀՀ քաղաքացիության համար դիմելու և ստանալու հնարավոր է ձեռք բերել ընտրական իրավունք և ընդգրկվել ընտրողների ցուցակներում։ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից Երևան քաղաքի առաջին ատյանի … Read more

Հունիսի 3-ին և 4-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կներկայացվի ՀՀ ռազմարդյունաբերական ներուժը

Հունիսի 3-ին և 4-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում միասին ականատես կլինենք ՀՀ ռազմարդյունաբերական և գիտատեխնիկական ներուժին։ Այս մասին հայտնում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերությ

Ապրանքների գները կէժանանան, սակայն դա երկար չի տևի․ Գագիկ Մակարյանը՝ Ռուսաստանի սահմանափակումների մասին

Ապրանքների գները կէժանանան, սակայն դա երկար չի տևի․ Գագիկ Մակարյանը՝ Ռուսաստանի սահմանափակումների մասին Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։   Ապրանքների գները այժմ  կէժանանա, սակայն դա երկար չի տևի՝ կախված պետության  աջակցության ինտենսիվությունից: Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Գագիկ Մակարյանը անդրադառնալով Ռուսաստանի կողմից ապրանքների սահմանափակմանը: Հիշեցնենք, որ «Ռոսսելխոզնադզոր»-ը (Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը) 2026 թվականի հունիսի … Read more

Դժվար է լինել ԵՄ-ի և միևնույն ժամանակ ԵԱՏՄ-ի անդամ․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Դժվար է լինել ԵՄ-ի և միևնույն ժամանակ ԵԱՏՄ-ի անդամ։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալաթբեկ Մասադիկովը՝ պատասխանելով Հայաստանի կարգավիճակի վերաբերյալ ՏԱՍՍ-ի հարցին։ Նա նշել է, որ ԵԱՏՄ-ում ստեղծված պայմանները չեն կարող տարածվել ԵՄ անդամների վրա։ «Սակայն շատ դժվար է լինել Եվրամիության անդամ և միաժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ, որովհետև օրենքները, մաքսային արգելքները, ներմուծումն … Read more

Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Մոսկվա

15:16 – 3/հունիսի/2026 Ընտրություններից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Մոսկվա՝ հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Մարտունիում ընթացքող նախընտրական քարոզարշավի ժամանակ այս մասին հայտարարել է Փաշինյանը։   դիտվել է 208 անգամ

Թուրքիան և Սաուդյան Արաբիան քննարկում են Սիրիայով երկաթուղային միջանցքի գործարկումը․ Ֆիդան

Թուրքիան և Սաուդյան Արաբիան քննարկում են Սիրիայով երկաթուղային միջանցքի գործարկումը, ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։  «Մենք սկսել ենք քննարկումներ Սաուդյան Արաբիայի հետ Թուրքիայից Սիրիա և Սիրիայից Հորդանան, Սաուդյան Արաբիա և Պարսից ծոցի մնացած երկրներ երկաթուղային երթուղու վերականգնման վերաբերյալ։ Մենք հսկայական դասեր ենք քաղել», – ասել է Թուրքիայի արտգործնախարարը։  

Նիկոլ Փաշինյանն ընտրություններից հետո Մոսկվա կմեկնի

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ ընտրություններից հետո մեկնելու է Մոսկվա։ «ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ մենք պայմանավորվեցինք, որ ընտրություններից հետո ես կմեկնեմ եւ հանդիպում կունենանք ու բոլոր ընթացիկ հարցերը կլուծենք։ Ռուսաստանի հետ լեզվակռվի մեջ չենք մտնելու, հանգիստ պաշտպանելու ենք Հայաստանի դիրքորոշումները։Մենք չենք գործելու Ռուսաստանի շահերի դեմ, բայց նաեւ չենք գործելու … Read more