Արփինե Սարգսյանը Հանրապետության տոնի առթիվ պարգևներ է հանձնել ՆԳՆ մի շարք ծառայողների

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Հանրապետության տոնի առթիվ պետական բարձր պարգևներ է հանձնել Ոստիկանության և Փրկարար ծառայության մի շարք ծառայողների։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից: ՆԳՆ-ից հիշեցնում են, որ ՀՀ վարչապետի միջնորդությամբ և Հանրապետության նախագահի հրամանագրով՝ ծառայության ընթացքում ցուցաբերած նվիրումի, օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար ՆԳ նախարարության մի շարք ծառայողներ … Read more

Ով ինչքան ձայն կհավաքի․ նախընտրական նոր հարցում

Քաղաքականություն Ով ինչքան ձայն կհավաքի․ նախընտրական նոր հարցում Աջակցիր «Ա1+»-ին «Հանրույթը հունիսի․ նախընտրական հարցում 2026» հետազոտությունն իրականացվել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստան հիմնադրամի կողմից՝ կամավոր հիմունքներով, սեփական նախաձեռնությամբ և ինքնաֆինանսավորմամբ։ «Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հանրային դաշտում շրջանառվում են նախընտրական մի շարք հարցումների արդյունքներ։ Դրանց գոնե մի մասը հանրությանը ներկայացվում է ոչ ամբողջական կամ … Read more

Փաշինյան-Ֆոն դեր Լայեն հեռախոսազրույց․ ինչ հարցեր են քննարկվել

Տնտեսական աջակցություն և նոր փաթեթ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի տնտեսական մարտահրավերների հաղթահարման և երկկողմ գործակցության զարգացման հարցեր։ Եվրոպական հանձնաժողովի նախագահը հայտնել է, որ ԵՄ-ն պատրաստում է աջակցության նոր փաթեթ, որը ներառում է ավելի քան 50 միլիոն եվրոյի անհապաղ ֆինանսական օդանդակություն։ Ծրագրվում են նաև լրացուցիչ միջոցառումներ՝ ուղղված հայկական արտադրանքի արտահանման ընդլայնմանն ու առևտրի դյուրացմանը։ Ոլորտային համագործակցություն … Read more

Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկվել գյուղատնտեսության և ծաղկաբուծության ոլորտներին տրամադրվելիք գործնական աջակցության ծրագրերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի առջև ծառացած տնտեսական մարտահրավերներին արձագանքելուն և երկկողմ համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։   Ուրսուլա ֆոն դեր Լայենը վերահաստատել է Եվրոպական միության հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանը և զարգացման ծրագրերին։ Նա տեղեկացրել է, որ ԵՄ-ն … Read more

Բժիշկը նշել է այն դեղամիջոցները, որոնք չպետք է ընդունվեն դատարկ ստամոքսին

Շաքարային դիաբետի դեղամիջոցները և ցավազրկողները կարող են լուրջ կողմնակի ազդեցություններ առաջացնել դատարկ ստամոքսին ընդունելու դեպքում, զգուշացրել է Մեծ Բրիտանիայի Ազգային առողջապահական ծառայության (NHS) ընդհանուր բժիշկ Քասիմ Ահմեդը։ Մասնագետի խոսքերը մեջբերել է Mirror-ը։ Ահմեդի խոսքով՝ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցները, այդ թվում՝ իբուպրոֆենը, նապրոքսենը և ասպիրինը, խորհուրդ է տրվում ընդունել սննդի հետ։ Այս դեղամիջոցները ճնշում են պրոստագլանդինների արտադրությունը՝ … Read more

Մոսկվան «չի վճարելու ԵՄ-ի ուղղությամբ Հայաստանի շարժի համար»

Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Մոսկվան «մտադիր չէ վճարել եվրաինտեգրման ուղղությամբ Հայաստանի քայլերի հետեւանքների համար»։ «Իհարկե, մենք մտադիր չենք այն անվիճելի բոնուսների ու արտոնությունների հաշվին, որոնք Հայաստանն ունի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից, վճարել Եվրոպական միության ուղղությամբ Հայաստանի շարժի համար»,- ասել է փոխնախարարը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։«Մենք տեսնում ենք, որ, մի կողմից, Հայաստանը … Read more

Կստեղծվի իրավական տարբերակ՝ սահմանված ժամկետի խախտմամբ կառուցված ինքնակամ կառույցների օրինականացման համար

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերին։ Նախագծերի ընդունման արդյունքում կստեղծվի իրավական հնարավորություն՝ օրենքով սահմանված ժամկետից հետո կառուցված և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առկա առանձին ինքնակամ կառույցների հաշվառման և օրինականացման համար։ … Read more