Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիրը պատրաստ է ստորագրման․ Զելենսկի
Անվտանգության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Ըստ ԱՊԱ-ի՝ ուկրաինական լրատվամիջոցներին հղումով, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Ես սպասում եմ, որ Թրամփը նշի ամսաթիվը և վայրը», – ասել է նա։ Զելենսկիի խոսքով, Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ համաձայնագիրը պատրաստ է ստորագրման, չնայած որոշ տեխնիկական մանրամասներ դեռ կան։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ … Read more
Արտակ Զեյնալյան. Վատ վերաբերմունքի կանխարգելումն ու անպատժելիության դեմ պայքարը Կառավարության առաջնահերթություններն են
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի 10-ամյա գործունեությանը նվիրված միջազգային համաժողովին: Վերջինի ընթացքում ներկայացվել են հայաստանյան Կանխարգելման ազգային մեխանիզմի տասնամյա գործունեության ձեռքբերումներն ու փորձը, ինչպես նաև քննարկվել են մարտահրավերները, որոնց բախվում են աշխարհի երկրների կանխարգելման ազգային մեխանիզմները: Արտակ Զեյնալյանը շնորհավորել է բոլորին Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես … Read more
Փակ են Նորավանի խաչմերուկից մինչև Շինուհայրի խաչմերուկ և դեպի Գորիս, Տաթև ավտոճանապարհները
23 Հունվար, 2026 12:59 Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ սաստիկ բքի, տեսանելիության բացակայության և անվտանգության նկատառումներից ելնելով դեռևս փակ են Նորավանի խաչմերուկից մինչև Շինուհայրի խաչմերուկ և դեպի Գորիս, Տաթև ավտոճանապարհները և Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհահատվածը փակ են բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ է նաև Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը։ Ջերմուկի խաչմերուկից մինչև … Read more
Դեղատներում տեսահսկումը պետք է համապատասխանեցվի ԱՏՊ մասին օրենքին
ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության կատարած մոնիթորինգի արդյուքնում պարզվել է, որ ՀՀ-ում գործունեություն ծավալող դեղատներից շատերում դեղատնային գործի կազմակերպիչները դեղատան ընդհանուր սրահում իրականացնում են տեսահսկում (տեսագրում կամ տեսաձայնագրում): Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեղատան գործունեության առանձնահատկություններից ելնելով՝ հաճախորդները դեղատան աշխատակիցներին ներկայացնում են կենսաչափական և հատուկ կատեգորիայի զգայուն անձնական տվյալներ (հաճախորդի ֆիզիկական, ֆիզիոլոգիական և կենսաբանական, … Read more
Քննարկվել են արդարադատության ոլորտում հայ-շվեյցարական հարաբերությունները զարգացնելու հնարավորությունները
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազարոթոյին: Արտակ Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին հրավերն ընդունելու համար և նշել, որ Հայաստանի ու Շվեյցարիայի միջև հատկապես երեխաների միջազգային որդեգրման հարցերում համագործակցությունն արդյունավետ է և կայացած: «Ցանկալի կլիներ, որ արդարադատության ոլորտում փոխգործակցությունն ավելի ընդգրկուն և բազմաշերտ դառնար՝ դիտարկելով … Read more
Ղարաբաղում մնացած հայերը վերադարձել են Հայաստան
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ ԼՂ-ում մնացած հայերը տեղափոխվել են Հայաստան։ «Ադրբեջանի Հանրապետությունում (Ղարաբաղում) մինչ այժմ բնակվող 10 հայեր և ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացի դիմել են Ադրբեջանի եւ Հայաստանի պատկան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու խնդրանքով։ Դիմումների հիման վրա նշված անձինք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն»,- գրել է նա սոցցանցի … Read more