Փակ են Նորավանի խաչմերուկից մինչև Շինուհայրի խաչմերուկ և դեպի Գորիս, Տաթև ավտոճանապարհները

Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ սաստիկ բքի, տեսանելիության բացակայության և անվտանգության նկատառումներից ելնելով դեռևս փակ են Նորավանի խաչմերուկից մինչև Շինուհայրի խաչմերուկ և դեպի Գորիս, Տաթև ավտոճանապարհները և Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհահատվածը փակ են բոլոր տրանսպորտային միջոցների համար։


Բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ է նաև Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը։


Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։


Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար անցանելի է միայն անվաշղթաների կիրառմամբ։


Ճամբարակի լեռնանցքը, Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս և Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է։


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

Հետևեք մեզ նաև տելեգրամում՝

Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝

Leave a comment