Կայացել է Անչափահասների արդարադատության խորհրդի հերթական նիստը
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի նախագահությամբ հունիսի 8-ին տեղի է ունեցել Անչափահասների արդարադատության խորհրդի հերթական նիստը: Նիստի ընթացքում նախարարի տեղակալը խորհրդի անդամներին ներկայացրել է արդարադատության նախարարի կողմից հաստատված խորհրդի նոր աշխատակարգը, ըստ որի՝ խորհուրդն իշխանական գործառույթներով չօժտված խորհրդակցական մարմին է, որը ձևավորվելու է պետական, միջազգային, հասարակական և գործարար ոլորտի առավելագույնը 30 ներկայացուցիչներից: Խորհրդի նիստերն … Read more
Ակադեմիական քաղաքի խորհրդատվական հանդիպումները կշարունակվեն
Ակադեմիական քաղաքի խորհրդատվական հանդիպումները կշարունակվեն Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի գործընկեր Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) կրթության ինստիտուտի (IOE) դեկանի տեղակալ, որակի կառավարման, կրթական ծրագրերի ու մանկավարժական նորարարության աջակցման պատասխանատու Նորբերտ Պախլերին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն … Read more
Արդարադատության նախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալներ Վիգեն Քոչարյանը և Սուրեն Քրմոյանը, ԵՄ հայաստանյան պատվիրակության համագործակցության դեպարտամենտի ղեկավար Հոա-Բին … Read more
Ֆրանսիայի խորհրդարանը մերժել է կառավարության նկատմամբ անվստահության երկրորդ քվեն
Ֆրանսիայի խորհրդարանը մերժել է կառավարության նկատմամբ անվստահության երկրորդ քվեն Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։ Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատ) մերժել է Սեբաստիան Լըկորնյուի կառավարության նկատմամբ երկրորդ անվստահության քվեն, որը ներկայացրել էր աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցությունը: Այն ստացել էր 142 պատգամավորի աջակցությունը, մինչդեռ հաստատման համար անհրաժեշտ էին 577 ձայնից 289-ը։ Ավելի վաղ Ազգային ժողովը մերժել էր … Read more
Կայացել է Հայաստան-ԵԽ 2015-2018թթ. գործողությունների ծրագրի ամփոփման միջգերատեսչական կոմիտեի հանդիպումը
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանն այսօր մասնակցել է Հայաստան–Եվրոպայի խորհուրդ 2015-2018 թվականների գործողությունների ծրագրի ամփոփիչ հանդիպմանը: Իր ելույթում Վիգեն Քոչարյանը շնորհակալական խոսք է հղել ԵԽ գործընկերներին սերտ համագործակցության համար՝ ընդգծելով, որ ԵԽ երևանյան գրասենյակն առանցքային գործընկեր է Արդարադատության նախարարության կողմից վերջին տարիներին իրականացված բոլոր բարեփոխումների համար: Փոխնախարար Քոչարյանը նշել է, որ ազգային մակարդակում մարդու … Read more
Նոր Հաճնի կամրջի վրա բшխվել են Լադա-ն և Mitsubishi Pajero-ն․ կա վիրավոր
Նոր Հաճնի կամրջի վրա բшխվել են «Լադա»-ն և «Mitsubishi Pajero»-ն․ կա վիրավոր Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։ Այսօր՝ հունվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։45-ի սահմաններում Նոր Հաճնի կամրջի վրա բախվել են «Լադա» մակնիշի և «Mitsubishi Pajero» մանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը մասամբ հայտնվել է կամրջի երկաթե արեգալապատնեշի վրա։ Այս մասին հայտնում … Read more