Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․
Համալսարանական նորածնային սանավիացիան՝ կյանքի ճանապարհին՝ 576 կանչ, որոնցից 75.7%՝ միայն մարզերից… «Մուրացան» հիվանդանոցային համալիրի սանավիացիոն ծառայությունն իրականացնում է առողջական տարբեր խնդիրներ ունեցող նորածինների տեղափոխումը հանրապետության բոլոր ծննդատներից Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկա, ինչպես նաև՝ ըստ մասնագիտացման, այլ բուժհաստատություններ։ Համալսարանական նորածնային սանավիացիան 2025 թվականին սպասարկել է 576 կանչ, որոնցից 75.7 տոկոսը՝ մարզերից։ 2024 թվականի համեմատ կանչերի թիվն աճել է։ Ձմեռային անբարենպաստ եղանակային պայմաններն ու ճանապարհների դժվարանցանելիությունը չեն խոչընդոտել համալսարանական բուժանձնակազմին՝ իրենց թիմային, դժվարին, պատասխանատու և կարևոր մասնագիտական առաքելությունը իրականացնելուն։