Ակադեմիական քաղաքի խորհրդատվական հանդիպումները կշարունակվեն

Ակադեմիական քաղաքի խորհրդատվական հանդիպումները կշարունակվեն

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի գործընկեր Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) կրթության ինստիտուտի (IOE) դեկանի տեղակալ, որակի կառավարման, կրթական ծրագրերի ու մանկավարժական նորարարության աջակցման պատասխանատու Նորբերտ Պախլերին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը։շ

Քննարկվել են ՀՀ բարձրագույն կրթության բարեփոխումների համատեքստում մանկավարժական կրթության միջազգային մրցունակության բարձրացման և կրթական բովանդակության արդիականացման հարցերը, ինչպես նաև ակադեմիական քաղաքի կրթական կլաստերի ձևավորմանը UCL-ի կողմից խորհրդատվական աջակցության շրջանակում հետագա աշխատանքները։

Նախարարն ընդգծել է Կառավարության պատրաստակամությունը՝ կյանքի կոչելու բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումների շրջանակը, որը նախաձեռնվել է ինստիտուցիոնալ փոփոխությունների ապահովման նպատակով։

Նորբերտ Պախլերը հայտնել է, որ ակադեմիական քաղաքի կրթական կլաստերի ձևավորման աջակցությանը նվիրված իրենց այցերը և խորհրդատվական հանդիպումները կշարունակվեն տարվա ընթացքում:

Leave a comment