Բժիշկը զգուշացրել է, որ սուրճը նույնպես կարող է հանգեցնել կնճիռների

Թաքնված շաքար պարունակող սննդամթերքը, մայոնեզը, արագ սնունդն ու վերամշակված սնունդն արագացնում են մաշկի ծերացումը, «Լենտա»-ին ասել է ընտանեկան բժիշկ Օքսանա Խամիցեւան։ Խամիցեւան վնասակար սննդամթերքների շարքում նշել է քաղցրավենիքն ու լիմոնադը։ «Շաքարը ակտիվացնում է գլիկացման գործընթացը, կապում է կոլագենի և էլաստինի մանրաթելերը՝ խաթարելով մաշկի վերականգնումը և հանգեցնելով կնճիռների», – ասել է մասնագետը։ Նա ընդգծել է, որ տրանս ճարպեր պարունակող սննդամթերքները, … Read more

Ամերիկյան թիմը սկսում է TRIPP-ի տեղանքի հետազոտման աշխատանքները. ԱՄՆ-ը դեսպանատուն > Լուրեր Հայաստանից

ՀՀ-ում ԱՄՆ-ը դեսպանատնից հաղորդում են, որ պետքարտուղարության «Գլոբալ ենթակառուցվածքների ու ներդրումների շուրջ գործակցության հիմնադրամի» պատվիրակմամբ Հայաստան այցելեց ամերիկյան AECOM ճարտարագիտա-խորհրդատվական ընկերության թիմը՝ սկսելու ԹՐԻՓՓ-ի տեղանքի հետազոտման աշխատանքները։ Այս աշխատանքները կներառեն տեխնիկատնտեսական գնահատում և առաջարկների մշակում երկաթուղու և այլ ենթակառուցվածքների ձևավորման վերաբերյալ, որոնք կօգնեն խթանել երկարաժամկետ տնտեսական աճ Հայաստանում, փոխկապակցվածություն և տարածաշրջանային ինտեգրում։

ԱՄՆ Պետքարտուղարության պատվիրակմամբ AECOM-ը Հայաստանում կսկսի ԹՐԻՓՓ-ի տեղանքի հետազոտումը

Պետքարտուղարության «Գլոբալ ենթակառուցվածքների ու ներդրումների շուրջ գործակցության հիմնադրամի» պատվիրակմամբ Հայաստան է այցելել ամերիկյան AECOM ճարտարագիտա-խորհրդատվական ընկերության թիմը՝ սկսելու ԹՐԻՓՓ-ի տեղանքի հետազոտման աշխատանքները, հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։ «Այս աշխատանքները կներառեն տեխնիկատնտեսական գնահատում և առաջարկների մշակում երկաթուղու և այլ ենթակառուցվածքների ձևավորման վերաբերյալ, որոնք կօգնեն խթանել երկարաժամկետ տնտեսական աճ Հայաստանում, փոխկապակցվածություն և տարածաշրջանային ինտեգրում»,-նշված է հաղորդագրության մեջ։

Արաբ առաջնորդները համոզել են Թրամփին չչեղարկել Իրանի հետ բանակցությունները. Axios

Մերձավոր Արևելքի առնվազն ինը երկրների առաջնորդներ համոզել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին չչեղարկել ուրբաթ օրը Օմանում Իրանի ներկայացուցիչների հետ հանդիպումը, հաղորդել է Axios-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի երկու պաշտոնյաների։ «Տարածաշրջանի առնվազն ինը երկրներ (Մերձավոր Արևելք – խմբ.) ամենաբարձր մակարդակներով կապ են հաստատել Սպիտակ տան հետ՝ կոչ անելով ԱՄՆ-ին չչեղարկել հանդիպումը (Իրանի հետ Օմանում – խմբ.)», – … Read more