Արաբ առաջնորդները համոզել են Թրամփին չչեղարկել Իրանի հետ բանակցությունները. Axios

Մերձավոր Արևելքի առնվազն ինը երկրների առաջնորդներ համոզել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին չչեղարկել ուրբաթ օրը Օմանում Իրանի ներկայացուցիչների հետ հանդիպումը, հաղորդել է Axios-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի երկու պաշտոնյաների։

«Տարածաշրջանի առնվազն ինը երկրներ (Մերձավոր Արևելք – խմբ.) ամենաբարձր մակարդակներով կապ են հաստատել Սպիտակ տան հետ՝ կոչ անելով ԱՄՆ-ին չչեղարկել հանդիպումը (Իրանի հետ Օմանում – խմբ.)», – գրում է հրատարակությունը՝ առանց նշելու, թե որ առաջնորդներն են կապ հաստատել Թրամփի հետ։

Արաբ առաջնորդները չորեքշաբթի կեսօրին շտապ կապ են հաստատել Սպիտակ տան հետ՝ համոզելու Թրամփին չչեղարկել Իրանի հետ բանակցությունները, այն բանից հետո, երբ նախնական տեղեկություններ էին հայտնվել, որ ԱՄՆ-ն կարող է չեղարկել ուրբաթ օրվա հանդիպումը Թեհրանի պահանջների ֆոնին՝ այն տեղափոխել Օման և քննարկումները սահմանափակել միջուկային ծրագրերով, բացառելով հրթիռների թեման։

«Նրանք [արաբ առաջնորդները] խնդրեցին մեզ հանդիպում անցկացնել և լսել, թե ինչ ունեն ասելու իրանցիները։ Մենք արաբներին ասացինք, որ հանդիպում կանցկացնենք, եթե նրանք պնդեն։ Բայց մենք շատ կասկածամիտ ենք»,- ասել է ամերիկացի մի պաշտոնյա։

Մեկ այլ ամերիկացի պաշտոնյա հայտարարել է, որ Թրամփի վարչակազմը համաձայնել է հանդիպումն անցկացնել տարածաշրջանային դաշնակիցների նկատմամբ «հարգանքից դրդված» և «դիվանագիտական ​​​​ուղիով առաջ շարժվելը շարունակելու համար»։

Leave a comment