Գնումների գործընթացի բարելավման վերաբերյալ քննարկում է անցկացվել պետական մարմինների և հասարակական սեկտորի միջև

Արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում պետական մարմինների և հասարակական սեկտորի ներկայացուցիչների միջև գնումների գործընթացի բարելավման վերաբերյալ։ Քննարկումը վերաբերում էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի առաջիկա նիստի քննարկմանը առաջարկված հարցերին։ Մասնավորապես, քննարկվել են գնումների ոլորտի կոռուպցիոն հանցագործությունների քննության վրա մասնագիտացված օպեր-լիազորների, քննիչների, դատախազների ու … Read more

Հրդեհ՝ Աբովյան քաղաքի նոր կառուցվող էլիտար շենքում. տարհանել են 15 քաղաքացու

Հրդեհ՝ Աբովյան քաղաքի նոր կառուցվող էլիտար շենքում. տարհանել են 15 քաղաքացու

Այսօր՝ հունվարի 17-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքի Անմար կրակի հուշարձանի հարևանությամբ գտնվող նոր կառուցվող էլիտար շենքերից մեկում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջ-փրկարարներն ու պարեկները նշված շենքից տարհանել են մոտ 15 քաղաքացու։ Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Այրվել են մալուխներ։

Ազատություն քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանին. իրազեկման ակցիա՝ Երևանում

Մայրաքաղաքի տարբեր հատվածներում՝ Կենտրոնից մինչև ծայրամասեր, շենքերի պատերին հայտնվել է «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի նկարը՝ «ազատություն քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանին» գրառմամբ։ Քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Գալստյանի համակիրները, գաղափարակիցներըևուսանողներն այս ձևով իրենց բողոքի ձայնն են հնչեցնում՝ ևս մեկ անգամ բարձրաձայնելով, որ Խաչիկ Գալստյանը քաղբանտարկյալ է։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 30-ին Հակակոռուպցիոն դատարանը «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ … Read more

Դատավորների գնահատման անկախ մարմին կստեղծվի. նոր համակարգի նախագիծը ներկայացվել է դատաիրավական ոլորտի ներկայացուցիչներին

Արդարադատության նախարարության, Բարձրագույն դատական խորհրդի և Ազգային ժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ և ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում մեկնարկել է դատավորների գնահատման նոր համակարգի ներկայացմանը նվիրված եռօրյա քննարկումների շարքը: Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը բացման խոսքով է հանդես եկել և ընդգծել է, որ 2018 թ. ի վեր ՀՀ կառավարության օրակարգի առաջնահերթություններից են հանդիսանում դատաիրավական … Read more

Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք. Արամ Վարդևանյան

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը տեսաուղերձ է հրապարակել, որտեղ նշում է․ «Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք։ 14 ժամ դատական նիստ` փաստաբանական թիմով: Քաղաքական հետապնդման աբսուրդային ինտենսիվություն: Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք: Սա հերթական ինտենսիվ խափանման միջոցն է: … Read more

Վեհափառին հնազանդություն հայտնելու փոխարեն հայտնել է գլխավոր հանցագործին. Միքայել Սրբազան

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, ով դեռ բուժում է ստանում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում, կարդացել է ՀԱԵ ԱՄՆ արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հայտարարությունը, որով նա փորձել է բացատրել, թե ինչու է միացել տիրադավ եպիսկոպոսների խմբին և ինչու է Նիկոլ Փաշինյանին աջակցում Հայ առաքելական եկեղեցին քանդելու գործում: Միքայել Սրբազանը պատասխանել է տիրադավ Հովնան Տերտերյանին։ … Read more

Անահիտ Աբրահամյանը նշանակվել է ՀՀ ԱՆ թարգմանությունների կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով՝ Անահիտ Աբրահամյանը նշանակվել է «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն:

Իշխանության նպատակն է՝ չեզոքացնել անկախ ԶԼՄ-ների մասնագիտական գործունեության արդյունավետությունը․…

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Իշխանության կողմից լրատվամիջոցների և լրագրողների թիրախավորումները՝ տարբեր կառույցներում հավատարմագրումից զրկելուց մինչև պետական քարոզչամեքենայի ռեսուրսներով իրականացվող հարձակումներ, պատահական չեն և համակարգային բնույթ են կրում։ «Ժողովուրդ» թերթի լրագրողների նկատմամբ խորհրդարանում արձանագրված ապօրինությունը, ինչպես նաև տարբեր իշխանական գործիչների և նրանց հետ ասոցացվող անձանց ու խմբերի կողմից տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչների … Read more

Իշխանությունն անպատիժ է, լրագրողների նկատմամբ ՔՊ-ի վերաբերմունքը լկտի է ու սանձարձակ․ Արման Թաթոյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը գրում է․ «Լրագրողների նկատմամբ ՔՊ իշխանության վերաբերմունքը լկտի է ու սանձարձակ: Դա նաև նրանից է, որ իշխանությունն անպատիժ է մնում: Լրագրողներին արհեստական հիմքերով ապօրինաբար զրկում են հավատարմագրումներից, հետաքննական լրագրության հնարավորություններից, ծաղրում ու սպառնում են, քաշքշում ու նվաստացնում: Մեր կառավարման ժամանակ լրագրողի մասնագիտական ապահով աշխատանքը լինելու է երաշխավորված, որևէ … Read more