ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցրել Իրանի տիեզերական արդյունաբերության օբյեկտին

ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցրել Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող տիեզերական արդյունաբերության օբյեկտին՝ պատճառելով ավերածություններ, սակայն զոհեր չկան։ «Ամերիկաիսրայելական ուժերը հարձակվել են Սալմաստի շրջանում գտնվող հետազոտական ​​արբանյակային կայանի վրա, որի նկատմամբ վերջերս սահմանվել էր խիստ վերահսկողություն։ Կայանի միջոցով ստացվում էին արբանյակային տվյալներ», – ասված է հաղորդագրության մեջ։ Հետևեք մեզ նաև Telegram-ում

Հայաստանի Մ-21 հավաքականը պարտվեց Հյուսիսային Մակեդոնիային

Հայաստանի Մ-21 հավաքականը Եվրոպայի 2025/2027 Մ-21 առաջնության որակավորման խմբային փուլի E խմբի 8-րդ տուրում ընդունեց Հյուսիսային Մակեդոնիայի հասակակիցներին ու պարտվեց 0:2 հաշվով: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։ Հաջորդ հանդիպումն Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը կանցկացնի հոկտեմբերի 1-ին, կընդունի Իտալիայի Մ-21 հավաքականին: Մեր թիմը պայքարը կավարտի հոկտեմբերի 5-ին՝ Չեռնոգորիայի դեմ արտագնա մրցավեճով:

Փաշինյանին չի հաջողվում ստանալ «մեկ ճակատ», ինչը նա դիտում է առավել խնդրահարույց․ ընդդիմության առաջատար ուժերին պետք է մնալ իրենց հունի մեջ․ Հակոբ Բադալյան

21:29 – 31/մարտի/2026 Վարչապետ Փաշինյանը Մոսկվա մեկնելուց առաջ «ուղերձ» է հղում ընդդիմադիր ուժերին, մասնավորապես առաջատար ընկալվող երեքին՝ Կարապետյան, Քոչարյան, Ծառուկյան: Այս մասին գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ «Ընդ որում, Փաշինյանը դարձյալ դիմում է այսպես պետության ղեկավարին անհարիր ոճով ու հռետորաբանությամբ: Սա արդեն հասկանալի է, նա խաղում է իր … Read more

Հայաստանը անշեղորեն ընթանում է ժողովրդավարության զարգացման ճանապարհով. ՀՀ նախագահն ընդունել է Էլս Վան Հոֆի գլխավորած պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Բելգիայի Թագավորության խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Էլս Վան Հոֆի գլխավորած պատվիրակությանը։ Նախագահը ողջունել …

Կենդանակերպի 3 նշան, որոնց համար ապրիլին ճակատագրական փուլ կսկսվի

 Խոյ. անձնական վերելքի ամիս Խոյերի համար ապրիլը հզոր էներգիայի ու ներքին վստահության շրջան է։ Նշանի շատ ներկայացուցիչներ կզգան, որ վերջապես պատրաստ են այն քայլերին, որոնք վաղուց հետաձգում էին։ Դա կարող է լինել նոր նախագիծ սկսելու, աշխատանքը փոխելու, ձեզ այլևս չերջանկացնող իրավիճակից դուրս գալու կամ անձնական հարաբերություններում լուրջ քայլ անելու որոշում։ Այս ամսվա առանձնահատկությունն այն է, … Read more

Տիգրան Հարությունյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ ՀՀ վարչապետը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Տիգրան Հարությունյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 4-րդ մասով՝ Տիգրան Հարությունյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»,- ասված է որոշման մեջ: