Քամու հետևանքով վնասվել են շինությունների տանիքներ, տապալվել ծառեր

Քամու հետևանքով վնասվել են շինությունների տանիքներ, տապալվել ծառեր Աջակցիր «Ա1+»-ին Հունիսի 11-ին՝ ժամը 19:03-ից, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են ահազանգեր ուժեղ քամիների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևան քաղաքի Մառի փողոցում, Արմավիրի մարզի Էջմիածին, Կոտայքի մարզի Չարենցավան և Տավուշի մարզի Բերդ քաղաքներում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Հացիկ բնակավայրում, Լոռու մարզի Վահագնաձոր և Սարամեջ բնակավայրերում։ Քամու հետևանքով … Read more

«Դատարանի դիմաց հարցազրույց չեմ տալիս». Ռոբերտ Քոչարյան

«Ինչպե՞ս կմեկնաբանեք ԲՀԿ-ի հետ կատարվածը»,- դատարանի բակում դիմելով ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին՝ հարցրեց Yerevan Tribune-ի լրագրողը: «Դատարանի դիմաց հարցազրույց չեմ տալիս»,- ասաց նախկին նախագահը:

Դրամի փոխարժեք` ՀՀ բանկեր. 10:50, 12/06/26

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հունիսի 12-ի ժամը 10:50-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 367.50 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 369.50 դրամ (-1.00 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 423.00 դրամ (+1.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 429.50 դրամ (+0.50 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.97 դրամ (+0.00 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 5.10 դրամ (-0.03 դր.): Կանխիկ … Read more

«Ուժեղ Հայաստան»-ը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ։«Եթե համեմատական անցկացնենք 2021 թվականի և 2026 թվականի ընտրությունների միջև, նույնիսկ ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի գնահատականներն ավելի վատն են։ Այն իշխանությունը, որը մշտապես խոսել է այն մասին, որ իրենք ամենաարդար, օբյեկտիվ ընտրություններ կազմակերպողն են՝ այդպես չէ, որովհետև նույնիսկ, ըստ ԵԱՀԿ … Read more

Երևանի 2025 թ. բյուջեի եկամուտները կազմել են 148 մլրդ 517 մլն դրամ. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնել է, որ Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 148 միլիարդ 517 միլիոն դրամ կամ 100,5%՝ ըստ կատարողականի, որից սեփական եկամուտները հավաքագրվել են 96 միլիարդ 596 միլիոն դրամի չափով։ «Կամ 9% գերակատարմամբ։ Սեփական եկամուտների փաստացի հավաքագրումն ավելի է 2024 թ. ցուցանիշից 25 միլիարդ … Read more

Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համար

2027 թ. մայիսի 8-ից նոյեմբերի 21-ը Վենետիկում կայանալու է «Կերտել ճարտարապետություն. հանուն համակեցության հնարավորության՝ առերեսվելով իրական իրականությանը» (Do Architecture — For the Possibility of Coexistence Facing a Real Reality) խորագրով Ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեն։ Բիենալեի գլխավոր համադրողներն են Վան Շուն և Լու Վենյուն։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից: Հայաստանի մասնակցությունն ապահովելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, … Read more