Սա երկրում ժողովրդավարությունը վերջնականապես քանդելու փորձ է․ «Ուժեղ Հայաստան»-ը Դավիթ Ղազինյանի ձերբակալման մասին

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը դատապարտել է կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանի ձերբակալման փաստը։ ««Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է։ Քննչական մարմինները, դատախազությունն ու դատարանները այս իշխանության ձեռքով դարձել են ընդդիմադիրներին պատժելու և լռեցնելու գործիք։ Սա երկրում ժողովրդավարությունը վերջնականապես քանդելու փորձ է։ Չենք հանդուրժելու, և օրենքի ողջ ուժով ու … Read more

Մեր տնտեսությունը ադապտացիայի բավական լավ տեմպեր է ցույց տալիս, և մենք ուզում ենք դա քաջալերել. Փաշինյան

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի N 1284-Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին հարցին:

Փաշինյանի հետ մետրոյի միջադեպի մասնակից երեխան՝ Մերուժան Մոսիյանի թոռը, հաղթել է թուրք մրցակցին

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Հիշու՞մ եք մետրոյում Նիկոլի հիստերիան Արցախի հերոս հրամանատար Մերուժան Մոսիյանի դստեր եւ թոռնիկի դեմ։ Այդ օրը երեխան պետք է մասնակցեր շախմատի մրցաշարի, աշխարհի առաջնության ուղեգրի համար։ Նա իհարկե հաղթեց, բանի տեղ չդնելով նիկոլական լաչառությունը։ Ու հիմա ուշադիիիիր Արամը քիչ առաջ Բաթումիում անցկացվող աշխարհի … Read more

Ընդդիմությունը փորձում է ՀՀ-ն հակառուսական դարձնել, պատրաստ է կործանել ՀՀ-ն՝ հանուն իշխանության գալու․ Վաղարշակ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պատգամավորի թեկնածու Վաղարշակ Հակոբյանը Factor TV-ի եթերում խոսել է Սամվել Կարապետյանի քաղաքական ծրագրերի, ընտրակաշառքի մասշտաբների և հայ-ռուսական հարաբերությունների մասին։ Անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահի հարցազրույցին, որում նա կոչ է անում ընդդիմադիր ուժերին համախմբվել՝ Վաղարշակ Հակոբյանը նշել է, որ նրանք արդեն իսկ մեկ միասնություն են։ «Իսկ ե՞րբ է եղել, որ … Read more