Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Մասուդ Փեզեշքիան

Իրանը մտադիր չէ ատոմային ռումբ ստեղծել։ Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից, և մյուս կողմը նույնպես ստիպված կլինի ընդունել դա: Այս մասին գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: Հիշեցնենք, որ շվեյցարական Բյուրգենշտոկում ընթանում են բանակցություններ Իրանի և ԱՄՆ-ի միջև: Հետևեք մեզ նաև Telegram-ում

Ոստիկանները գնացել են Սեյրան Օհանյանի տուն, տեսել են տանը չի՝ հետ են եկել

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ  Մարտի մեկի գործով նախորդ դատական նիստին ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, ներկայումս «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը չէր ներկայացել և այդ պատճառով դատարանը որոշել էր Սեյրան Օհանյանին հաջորդ դատական նիստին հարկադրաբար դատարան ներկայացնել։  Այսօր այս գործով դատական նիստը շատ կարճ է տևել և ապա հետաձգվել է։ Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ … Read more

Ֆրանսիայում ուժեղ շոգի պատճառով 845 դպրոցներ և քոլեջներ կփակվեն․ ևս մոտ 1800 հաստատություն կփոխի աշխատանքի գրաֆիկը

Ֆրանսիայում ուժեղ շոգի պատճառով 845 դպրոցներ և քոլեջներ կփակվեն․ ևս մոտ 1800 հաստատություն կփոխի աշխատանքի գրաֆիկը Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։ Ֆրանսիայում ուժեղ շոգի պատճառով երկուշաբթի կփակվեն 845 դպրոցներ և քոլեջներ, ևս մոտ 1800 ուսումնական հաստատություններ կփոխեն աշխատանքի գրաֆիկը և աշակերտներին կարձակեն օրվա առաջին կեսին, հայտնում է Le Figaro-ն։ Այս մասին հայտնել է կրթության նախարար Էդուար … Read more

Հայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը

Տեղեկացնում ենք, որ կենսաթոշակների վճարման գործընթացը սկսվում է յուրաքանչյուր ամսվա առաջին աշխատանքային օրվանից: Այս մասին հայտնում են Միասնական սոցիալական ծառայությունից։ Հետևաբար սպասվում է, որ 2026 թվականի հուլիս ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը կմեկնարկի ամսի 1-ից։  

Կհարվածենք ավելի ուժեղ․ Թրամփ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել Թեհրանին ուղղված կոշտ հայտարարությամբ՝ պահանջելով զսպել Լիբանանում գործող իրանամետ խմբավորումներին։ «Իրանը պետք է անհապաղ կանգնեցնի Լիբանանում խնդիրներ հրահրող իր բարձր վարձատրվող պրոքսիներին։ Եթե նրանք դա չանեն, մենք կրկին շատ ուժգին կհարվածենք Իրանին՝ ճիշտ այնպես, ինչպես արեցինք անցյալ շաբաթ, պարզապես ավելի ուժեղ»,- հայտարարել է Թրամփը։

Ջրասուզակները, փրկարարները, ոստիկանները, ՈՄԱ-ի և «Ռաֆտինգ»-ի անդամները 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Ջրասուզակները, փրկարարները, ոստիկանները, ՈՄԱ-ի և «Ռաֆտինգ»-ի անդամները 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները