Վթար Շաղատ գյուղում․ վարորդը տեղում մահացել է

Հունիսի 26-ին՝ ժամը 16։22-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ՆԳՆ Փրկարար ծառայության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և … Read more

Ռոմելլա Աբովյան. «Թմրամիջոցների օգտագործման ու ապօրինի շրջանառության գործընթացում առավել շատ ներգրավված են դեռահասները և երիտասարդները»

ԱՆ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի ընդհանուր հարցերով փոխտնօրեն Ռոմելլա Աբովյանը «Արմենպրես»-ում «Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի» թեմայով հրավիրված ասուլիսում կարևորեց, որ ամբողջ աշխարհում առողջապահական համակարգի համար կա մեծ մարտահրավեր։ Եվ դա թմրամիջոցների գործածումն ու չարաշահումն է։ «Եվ, ցավոք սրտի, այս գործընթացում առավել շատ ներգրավված են դեռահասները և երիտասարդները։ Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է … Read more

Ինչո՞ւ կազմալուծվեց «Բոլորին դեմ եմ»-ը․ Կյուրեղյանը փակագծեր բացեց. տեսանյութ

«Իրավունք TV»-ի տաղավարում հյուրընկալել ենք ԱԺ ընտրություններին «Բոլորին դեմ եմ» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համարի ներքո հանդես եկող ՍՊԱՐՏԱԿ ԿՅՈՒՐԵՂՅԱՆԻՆ: &mdash

Մի քանի բնակավայրերում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն. մանրամասներ

ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ անցկացվող «Փակ շղթա-2026» տեղեկատվական վարժանքի շրջանակում հունիսի 27-ին Լոռու մարզի մի քանի բնակավայրերում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն։ «Մարզի բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն»,-այս մասին հայտնում են մարզպետարանից:

Ո՞վ կփոխարինի Մելիքբեկյանին․ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար շրջանառվում է թեկնածուի անունը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը նշել է, որ այս պահին հաջորդ ընտրություններում մտադիր չէ առաջադրել իր թեկնածությունը, իսկ ֆուտբոլային կուլիսներում արդեն իսկ սկսել են ակտիվորեն քննարկել նրա հավանական փոխարինողի անունը։ ՀՖՖ գործող նախագահն իր այս որոշման մասին բարձրաձայնել է Արմեն Գարամյանին տված հարցազրույցում։ Թեև նա կթողնի ֆեդերացիայի ղեկավարի պաշտոնը, սակայն ֆուտբոլից ամբողջությամբ չի … Read more

Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է․ դաշինքի հատուկ ներկայացուցիչ

Քաղաքականություն 26.06.2026 | 22:47 Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է Հարավային Կովկասում՝ Հյուսիսատլանտյան դաշինքի համար կարևոր  նշանակություն ունեցող տարածաշրջանում։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Համիլթոնն Ադրբեջան կատարած առաջին պաշտոնական այցի ժամանակ։ Նշվում է, որ ՆԱՏՕ-ի և Ադրբեջանի միջև գործընկերությունը ներառում է ինչպես քաղաքական երկխոսություն, … Read more