Աննա Վարդապետյանի հրամաններով ազատվել են դատախազներ
ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով հունվարի 7-ին աշխատանքից ազատվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արման Բաղդասարյանը: Վարդապետյանը հունվարի 9-ին աշխատանքից ազատել է նաև Երևանի դատախազության ավագ դատախազ Արմեն Բեգլարյանին։