Ինչպես սպառողից վերածվել արտադրողի. Հայաստանի արդյունաբերական պոտենցիալը. Գերակա ոլորտ

Ինչպես սպառողից վերածվել արտադրողի. Հայաստանի արդյունաբերական պոտենցիալը. «Գերակա ոլորտ»

Նախկին վարչապետներից մեկն ասում էր. մենք Չինաստանի հետ ո՞նց մրցենք, հիմա ասում են՝ մենք Թուրքիայից ապրանք ո՞նց չներմուծենք: Մեր գործողությունների հիմքում ի սկզբանե դնում ենք պարտությունը, այդպես տնտեսություն չես կառուցի: Պետությու՛ն, դու մի օր որոշիր, որ Հայաստանը դառնում է արդյունաբերական երկիր, միայն ցանկացիր, ստեղծիր միջավայր ու տես, թե ինչպես ենք կարճ ժամանակում տնտեսությունը ոտքի հանում, ինչպես ենք սպառողից վերածվում արժեք ստեղծողի: Պետությունը կայանում է արդյունաբերությամբ, այլապես մնում ես 3-րդ, 4-րդ կարգի երկիր: Հայաստանի արդյունաբերական պոտենցիալի մասին «Գերակա ոլորտի» այս թողարկմանը զրուցել ենք ԳԽ նախկին պատգամավոր, արդյունաբերող Մեխակ Գաբրիելյանի հետ:

Leave a comment