Խոշոր ավտովթար Երևանում․ 6 տուժած կա
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հունվարի 17-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:30-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտայում՝ «Սիլ Ինշուրանսի» գրասենյակի դիմաց, բախվել են «Toyota Land Cruiser Prado», «BMW», «Kia», «Ford» և «Газель» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ,վթարի հետևանքով 6 հոգի տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ սկզբնաղբյուրի, ավտոմեքենաներից «BMW» և «Toyota Land Cruiser»-ը եղել են կայանված։