Վրաստանը դադարեցրել է ավիահաղորդակցությունն Իրանի հետ

Վրաստանը միանում է Իրանի դեմ միջազգային պատժամիջոցներին և դադարեցնում է ավիահաղորդակցությունն այդ երկրի հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն, փոխանցում է interfax.ru-ն։ «Վրաստանը միշտ հաշվի է առնում այս կամ այն երկրի նկատմամբ սահմանված պատժամիջոցների ռեժիմները։ Մենք նաև համապատասխան որոշում ենք ընդունել Իրանի նկատմամբ, և էկոնոմիկայի նախարարությունը այդ առնչությամբ հայտարարություն է տարածել», — … Read more

«88 GROUP»-ը հրապարակային հերքման պահանջ է ներկայացրել

«88 GROUP» ընկերությունը հրապարակային հերքման պահանջ է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրիֆինգի ընթացքում լրագրող Վահե Մակարյանը Նարեկ Նալբանդյանի վերաբերյալ հնչեցրել է պնդումներ, թե վերջինս, իբր, շահարկում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունը՝ իր բիզնես գործունեությունն ընդլայնելու և գույքեր ձեռք բերելու նպատակով։ Պաշտոնապես հայտարարում ենք՝ նշված պնդումները չեն համապատասխանում իրականությանը։ Նարեկ Նալբանդյանը որևէ պաշտոնյայի, առավել ևս՝ … Read more

ՌԴ-ն չի պատրաստվում ֆինանսավորել ՀՀ-ի եվրաինտեգրումը. Սերգեյ Շոյգու

Ռուսաստանը պատրաստ չէ և չի պատրաստվում ֆինանսավորել Հայաստանի եվրաինտեգրումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի գիտական-փորձագիտական խորհրդի նախագահության անդամների խորհրդակցության ժամանակ գերատեսչության քարտուղար Սերգեյ Շոյգուն։ Նա ընդգծել է, որ Հայաստանի՝ այս փուլում կատարած յուրաքանչյուր քայլ օբյեկտիվ հետևանքներ ունի, և հիշեցրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն ներկայացրել է այդ գործընթացների նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշումը՝ … Read more

Չե՞ք տեսնում՝ էս դահլիճում ինչ-որ բան է պակասում․ կարո՞ղ է մի խմբակցություն պետք է ավել լիներ, բայց Ձեր թուլակամ որոշման արդյունքում չեղավ․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահին

Չե՞ք տեսնում՝ էս դահլիճում ինչ-որ բան է պակասում․ կարո՞ղ է մի խմբակցություն պետք է ավել լիներ, բայց Ձեր թուլակամ որոշման արդյունքում չեղավ․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահին

Որևէ պատկերացում չունեք Դաշնակցության մասին, բայց մտնում եք «քաղաքական կվադրոբերի» ֆուտլյառի մեջ․ Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ականներին

«Շարունակենք քաղաքական հայդուկների և նոր տերմինների հարցը։ Պատկերացրեք մի այսպիսի իրավիճակ․ մի մարդ թունավորում է իր հարևանին, իրավապահ մարմինները բերման են ենթարկում, այս մարդն ասում է՝ «ես մեղք չունեմ, ես քվադրոբեր եմ, իմ մեջ զարթնել է անակոնդան, և ես խայթել եմ հարևանին»։ Եվ դատարանը՝ այն վնգստացող դատավորները, որոնց մասին խոսվում է, ասում է․ «Դե այս … Read more

Փաշինյանը փորձում է հաճոյանալ Ալիևին. Արցախի բոլոր նախագահները, փաստացի, բանտում են․ Լևոն Քոչարյան

«Այն, որ գործը և հետապնդումը քաղաքական են, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Ինչքան էլ փորձեն դրան իրավական բացատրություններ տալ, իրականությունն այլ է։ Նպատակների հետ կապված կարող ենք տարբեր ենթադրություններ անել, բայց եթե գործողությունների շղթան տեսնում ենք նաև ընդդիմության հիմնական ուժերի առաջնորդների նկատմամբ, սա պատահականություն չէ։ Այսինքն՝ պոտենցիալ ամենախոշոր ընդդիմադիր ուժերի առաջնորդներին ու ուժերին այս … Read more

ՌԴ ներդրումներով հայկական ձեռնարկությունների նկատմամբ վերաբերմունքը ռեյդերային զավթում է․ Շոյգու

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Հայաստանի այն ձեռնարկությունների նկատմամբ վերաբերմունքը, որոնցում Ռուսաստանը միլիարդավոր ներդրումներ է կատարել, անվանել է ռեյդերային զավթում, փոխանցում է ТАСС-ը։ «Անբարեկամական քաղաքականությունն ու բացահայտ «երկակի չափանիշները» դրսևորվում են Հայաստանում գործող ռուսական բիզնեսի նկատմամբ վերաբերմունքում։ Այն, ինչ տեղի է ունենում այն ձեռնարկությունների և ամբողջական ոլորտների հետ, որոնցում Ռուսաստանը միլիարդավոր ներդրումներ է կատարել, … Read more

Գալուզինն ու Մուստաֆաևը քննարկել են ՌԴ-Ադրբեջան օրակարգի արդիական հարցեր․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը և Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը քննարկել են երկկողմ օրակարգի հարցերը և ճշտել առաջիկա շփումների ժամանակացույցը։ Զրույցն անցել է կառուցողական մթնոլորտում, ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։ «Քննարկվել են երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր՝ շեշտը դնելով 2026 թվականի հուլիսի 17-ին Մոսկվայում Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների … Read more