ՈւՂԻՂ․ ՀՀ երկրորդ նախագահը Հակակոռուպցիոն դատարանում է․աջակիցները հավաքվել են դատարանի բակում

Տեղի է ունենում հերթական դատական նիստը հակասահմանադրական ճանաչված՝ Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով։ Դատարանի բակում են հավաքվել նախագահ Քոչարյանի աջակիցները։ Մանրամասները՝ ուղիղ հեռարձակմամբ։

Ադրբեջանն ամրապնդել է դիրքերը Այգեպարի հատվածում. Սպուտնիկ

Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է դիրքերը Տավուշի մարզի Այգեպար գյուղի մոտակայքում։ Այս մասին են վկայում Sputnik Արմենիայի ուսումնասիրած արբանյակային լուսանկարները։ Դիրքերից մեկը տեղակայված է այն հատվածում, որը 1:100 000 մասշտաբի խորհրդային տեղագրական քարտեզով (տեղանքի վիճակը 1986 թ․ դրությամբ, 1990 թ․ հրատարակություն) պատկանում է Հայկական ԽՍՀ տարածքին։ Այս քարտեզի վրա երևացող սահմանը մոտավորապես համընկնում է Google Maps-ում արտացոլվող … Read more

ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 50 հազ. եվրո փոխհատուցում․ «Հետք»

2014թ. դեկտեմբերի 4-ին զինծառայող Արթուր Մարգարյանին գտել են զորամասի պահակակետի հարևանությամբ գտնվող խրամատում՝ կրծքավանդակի հրազենային վնասվածքով։ Դեպքի հենց առաջին ժամերից իրավապահներն առաջ են քաշել ինքնասպանության վարկածը, իսկ հետագա քննությունը հիմնականում ընթացել է այդ վարկածի շրջանակում։ Մարգարյանի հայրը տարիներ շարունակ պնդել է, որ որդու մահվան հանգամանքները պատշաճ չեն քննվել, և բարձրացրել է մի շարք հարցեր, որոնց … Read more

ՔՊ–ում Պապոյանից ու Թորոսյանից պարզաբանում են պահանջելու․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Առաջիկա ընտրություններից հինգ պակաս Մեղրիի ՔՊ-ական շրջանակներում անհանգիստ են։ ՔՊ–ն ճամբարների է բաժանվել՝ գործող կուսակցական խորհրդում Մեղրիի կալանավորված համայնքապետ Խաչիկ Անդրեասյանի կողմնակիցներն են: Անդրեասյանը, հիշեցնենք Սամվել Բաբայանի «Ազատական» կուսակցության քվոտայով էր համայնքապետ ընտրվել, հետո անցավ ՔՊ դրոշի տակ, իսկ կուսակցական վերնախավը նրան կարգեց Մեղրու ՔՊ տարածքային կառույցի ղեկավար։ Նա էլ յուրայիններին դարձրեց … Read more

Մանվել Փարամազյանը Առուշ Առուշանյանի հետքերով է գնում․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Երբեմնի ընդդիմադիր գործիչ, Վահե Հակոբյանի ղեկավարած «Վերածնվող Հայաստան» կուսակցության հիմնադիր, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանն էլ իր ընկերոջ` Առուշ Առուշանյանի նման նետվել է իշխանությունների գիրկը եւ անգամ կարկառուն ՔՊ-ականների ծնունդներին ու հարսանիքներին է մասնակցում: Սյունիքում 21 թվականին Նիկոլ Փաշինյանի համար կազմակերպած «ջերմ ընդունելությունից» եւ «սյունյաց ողջույններից» հետո նա առաջինն էր, որ ուշքի եկավ … Read more

ՔՊ վերնախավում արդեն կա քաղաքական որոշում՝ Ավետ Կոնջոյանին և Հայկ Սարգսյանին հեռացնել կուսակցության շարքերից․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ-ում վերջին շրջանում լուրջ գործընթաց է սկսվել երկու անձի շուրջ՝ ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջոյանի եղբոր՝ Ավետ Կոնջոյանի, և ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի։   Մեր տեղեկություններով՝ իշխանական վերնախավը որոշում է կայացրել մանրամասն ուսումնասիրել երկու անձանց վարքագծին առնչվող բոլոր հանգամանքները։ Հարցը նախ պետք է … Read more

Իշխանությունները ամեն գնով փորձելու են Գևորգ Փարսյանից խլել «Կապանատան բանալին»․«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կապանի համայնքապետարանի աշխատակազմը երեկ յուրօրինակ ձևով է շնորհավորել համայնքապետ Գևորգ Փարսյանի 41-ամյակը։ Ողջ անձնակազմը՝ մի քանի տասնյակ մարդ, առավոտ կանուխ շարվել է համայնքապետարանի մուտքի մոտ և ծափողջույններով ու «շնորհավոր» բացականչություններով դիմավորել աշխատանքի եկած համայնքապետին: Տեսանյութն էլ վերնագրել էին՝ «Կապանատան բանալին ամուր ձեռքերում է»։ Այս տեսարանը ցնցումների մեջ է գցել իշխանական շրջանակներին, … Read more

Մակրոնը Ֆրանսիայի բենզալցակայաններում վառելիքի գները անտանելի է անվանել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի բենզալցակայաններում վառելիքի գները, որոնք կտրուկ աճել են փետրվարին Իրանի մասնակցությամբ հակամարտության սկսվելուց հետո, որակել է որպես անտանելի։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Daily Beirut պարբերականը։ Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Ռոլան Լեսկյուրը խոստովանել է, որ նավթամթերքի գները տեսանելի ապագայում բարձր կմնան։ Երկրում դիզվառելիքի արժեքը գերազանցել է լիտրի դիմաց 2,30 եվրոն, իսկ բենզինինը՝ … Read more

Փաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ Հակոբյան

Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը գրել է. «Նիկոլ Փաշինյանի այսօրվա քաղաքականությունը այլևս միայն Արցախի պետական կառույցների դեմ պայքար չէ։ Սա Արցախի՝ որպես հայկական քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է։ Երբ իշխանությունը հայտարարում է, որ Հայաստանում Արցախի պետական կառույցներին տեղ չկա, իսկ Արցախի հայերի վերադարձի մասին խոսույթը պետք է դադարեցվի, հարցը դառնում է շատ … Read more