Ոչ մի պաշտոնյա «դուխ» չի արել Վենսին ուղեկցել Ծիծեռնակաբերդ, քանի որ վախենում են թուրքերին չհաճոյանալուց․ Նարեկ Կարապետյան

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն անդրադարձել է այն փաստին, որ ոչ ոք չի ուղեկցել ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդ։ «Գիտե՞ք, թե ինչն է ստորացուցիչ. ԱՄՆ փոխնախագահը գնում է Ծիծեռնակաբերդ, և Հայաստանի հպարտ-հպարտ խոսացող ոչ մի պաշտոնյա «դուխ» չի անում նրան ուղեկցել, քանի որ վախենում են թուրքերին չհաճոյանալուց։ Որ ԱՄՆ փոխնախագահին, խնդրել են ջնջել Ցեղասպանության մասին իր հիշատակումը, չնայած … Read more

Փաշինյանը «հանձնարարել» է այնպես անել, որ երանի տան 37թ․-ին․ ովքեր են ձերբակալվել

Ishkhanutyun.am-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի՝ Հ1-ին տված հարցազրույցի հենց հաջորդ օրը Վաղարշապատում իրավապահները բերման են ենթարկում ընդդիմադիր ավագանու «Հաղթանակ» դաշինքի անդամներին։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ Փաշինյանն անուղղակի ձեւով հանձնարարել է իրավապահներին՝ չեզոքացնել ընդդիմադիրներին եւ միչեւ ընտրությունները այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ երանի տան 1937թ․-ի Ստալինյան բռնաճնշումներին։ Գործընթացը սկսվել է Վաղարշապատից՝ Մայր Աթոռի դեմ իրականացվող արշավով պայմանավորված: Առաջիկայում Փաշինյանը … Read more

Իրանը չի վստահում ԱՄՆ-ին. Իրանի արտգործնախարար

Իրանն աշխատում է համաձայնագրի առաջարկի վրա, որը կերաշխավորի միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման իրավունքը, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Ես արդեն հանձնարարել եմ իմ թիմին աշխատել իրագործելի պլանի կամ առաջարկի վրա, որը կարող է երաշխավորել, որ Իրանը չի ունենա միջուկային զենք, և միևնույն ժամանակ կարող է երաշխավորել Իրանի իրավունքը խաղաղ նպատակներով օգտագործել միջուկային տեխնոլոգիաները՝ էլեկտրաէներգիայի, … Read more

Վենսը չի աջակցում Փաշինյանին, այլ աջակցում է նրան, ով կսպասարկի այն օրակարգը, որը ձեռնտու է ԱՄՆ-ին․ Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է․ «Վենսի այցի մասին ամեն ինչ ասվեց, ամեն ինչ գրվեց, և ինչպես օգոստոսի 8-ին, այնպես էլ հիմա համարյա բան չմնաց ավելացնելու։ Սակայն փորձեմ մի բան էլ ես ասել։ Կարծում եմ՝ Վենսի այցը չպետք է ո՛չ թերագնահատել, ո՛չ էլ գերագնահատել։ Ընդամենը պետք է ճիշտ հասկանալ քաղաքականության նրբությունները և ԱՄՆ շահերը։ Ի դեպ, … Read more

Ի՞նչ է ասել Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատավարության ֆարսի ժամանակ

Ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է փետրվարի 10-ի նիստում իր վերջնական խոսքի բովանդակությունը։ Հրաժարվելով մասնակցել կեղծ դատավարությանը, Ռուբեն Վարդանյանը խոսեց արժանապատվության, պատասխանատվության և այն խաղաղության մասին, որը հնարավոր է միայն հավասարների միջև։ «Ես իմ վերջնական խոսքը կարդացի փետրվարի 10-ին՝ արգելելով իմ փաստաբանին ներկայացնել պաշտպանական փաստարկներ, քանի որ կարծում եմ, որ … Read more

Ռուսաստանը շահագրգռված է ինքնիշխան, ուժեղ և ինքնաբավ Հայաստանով․ Սերգեյ Կոպիրկին

Ռուսական կողմը շահագրգռված է ինքնիշխան և ուժեղ Հայաստանի հարցում։ Այս մասին Դիվանագիտական աշխատողի օրվան նվիրված ընդունելության ժամանակ հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Ռուսաստանը լիովին շահագրգռված է ինքնիշխան, ուժեղ և ինքնաբավ Հայաստանով։ Ես համոզված եմ, որ երկրի լիարժեք մասնակցությունը մեր համատեղ ինտեգրացիոն միավորումներին արդյունավետորեն նպաստում է դրան։ Օրինակ՝ ԵԱՏՄ-ին անդամակցության … Read more

Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման հիմքում երկար տարիներ դրված է եղել պատմական փաստերի հերքումը․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Հայոց ցեղասպանության ճանաչման և, առհասարակ, մեր ժողովրդի հետ մեկ դար առաջ տեղի ունեցած ոճրագործության հարցը քաղաքական, անվտանգային, իրավական կամ բարոյական գործոններից բացի նաև շատ զգայուն թեմա է։ Թեև ԱՄՆ փոխնախագահի տարածաշրջան այցին տարբեր որակումներ տրվեցին, սակայն այն ֆիքսվեց ու կհիշվի Ցեղասպանության զոհերի հուշահամալիր կատարած այցի տհաճ դրվագով՝ … Read more

Վաղ առավոտից բռնաճնշումներ են սկսվել Վաղարշապատի ընդդիմադիր հայացքներ ունեցող տարբեր անձանց նկատմամբ

Վաղարշապատի ավագանու «Հաղթանակ» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը  հայտնում է, որ այսօր` վաղ առավոտից, բռնաճնշումներ են սկսվել Վաղարշապատի ընդդիմադիր հայացքներ ունեցող տարբեր անձանց նկատմամբ։ «Մինչ այս պահը տեղի են ունենում խուզարկություններ և ձերբակալություններ: Մեր տեղեկություններով այս պահին ձերբակալված է 5 անձ»: