Իրանն աշխատում է համաձայնագրի առաջարկի վրա, որը կերաշխավորի միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման իրավունքը, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Ես արդեն հանձնարարել եմ իմ թիմին աշխատել իրագործելի պլանի կամ առաջարկի վրա, որը կարող է երաշխավորել, որ Իրանը չի ունենա միջուկային զենք, և միևնույն ժամանակ կարող է երաշխավորել Իրանի իրավունքը խաղաղ նպատակներով օգտագործել միջուկային տեխնոլոգիաները՝ էլեկտրաէներգիայի, դեղորայքի արտադրության, գյուղատնտեսության համար»,- ասել է նախարարը RT հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Իրանը դեռևս լիովին չի վստահում ԱՄՆ-ին 2025 թվականի բանակցությունների ֆոնին հարվածներից հետո և կցանկանար համոզվել, որ նման բան չի կրկնվի: