ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին
ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին: Այս մասին հայտնել են ՌԴ ՊՆ-ից։ ՌԴ պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ խոցվել են «Ուսատովո» և «Նովայա» ենթակայանները, որոնք ապահովում էին նավահանգստային և լոգիստիկ ենթակառուցվածքների աշխատանքը։ ՌԴ ՊՆ-ն նաև հայտնել է, որ գիշերվա ընթացքում ռուսական ՀՕՊ ուժերը ոչնչացրել են 389 ուկրաինական անօդաչու թռչող սարք։