Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչիի հետ։
Թուրքիայի ԱԳ նախարարության աղբյուրների փոխանցմամբ՝ երկու երկրների արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերը, ինչպես նաև տարածաշրջանում հակամարտությունների դադարեցման շուրջ ընթացող բանակցությունները։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև Սաուդյան Արաբիայի վրա իրականացված հարձակումների վերաբերյալ։