Դիարբեքիրում հայոց լեզվի անվճար դասընթաց կմեկնարկի
Դիարբեքիրի քաղաքապետարանը քրդերենի, հայերենի և ասորերենի դասընթացներ է կազմակերպում։ Դիմումներն արդեն սկսել են ընդունվել։ Այդ մասին, ըստ www.akunq.net-ի, հայտնում է թուրքական «Բիանեթ» լրատվական կայքը։ Աղբյուրի համաձայն՝ Դիարբեքիրի քաղաքապետարանի Արվեստի և սոցիալական գործերի վարչությունն այդ լեզուների դասընթացները կազմակերպում է լեզուների և մշակույթների բազմազանությունն աջակցող կրթական աշխատանքների շրջանակներում։ Դասընթացներն անվճար կլինեն և նախատեսված՝ 16-ից բարձր տարիքի մարդկանց … Read more