«Պոլիտիկ» կայքի խմբագիր Բորիս Մուրազին գրում է. «Իսկ դուք գիտեի՞ք, որ 2009–2011 թվականներին Նիկոլ Փաշինյանի եղբոր տղան՝ Սիփան Փաշինյանը, ծառայել է ՀՀ էլիտար զորամասերից մեկում, և ծառայության զգալի մասը անցկացրել է ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը։
Այսինքն՝ այն ժամանակների իշխանությունների կողմից իբր «թուրք-ադրբեջանական» հռչակված, հետախուզման մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանի եղբոր տղան այնքան վստահելի և ստուգված անձ է համարվել, որ նրան ոչ միայն չեն սահմանափակել, այլ ուղարկել են ծառայության օտարերկրյա ռազմավարական կարևորություն ունեցող դիվանագիտական օբյեկտում՝ ՀՀ դեսպանատանը։
Հարցը պարզ է․
Ինչի՞ համար ու ինչպե՞ս»։