Տասներեք տարի անց ես կրկին զգում եմ ազատության մեջ հայտնվելու բերկրանքը. Վահագն Չախալյան

«Կամք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը գրում է. «Տասներեք տարի անց ես կրկին զգում եմ ազատության մեջ հայտնվելու բերկրանքը և ինչպես տասներեք տարի առաջ, այսօր էլ ես իմ առաջին խոսքը սկսում եմ նույն բառով՝ շնորհակալություն։ Խոսք երախտիքի Ազատության մեջ լինելու առաջին զգացումներիցս մեկը երախտագիտությունն է։ Անսահման երախտագիտությունն առ Աստված և բարի մարդկանց։ Տարիներ առաջ էլ, … Read more

Պահեստներում փակի տակ է 10 000 զարդ և «Պռեգոմեշ»-ի ապրանքատեսակներ

«Աննկարագրելի շնորհակալ ենք ձեր մտահոգության և անհանգստույան համար»,- այս մասին հայտարարություն է տարածել Պռեգոմեշի թիմը: «Քանի որ մեր պահեստներն այժմ փակ են քննչական կոմիտեի կողմից, չենք կարող համալրել խանութների տեսականին։ Մեր խանութներում մնացած վերջին նմուշներն արագ սպառվում են, իսկ որոշ ապրանքներ ամբողջությամբ սպառվել են։ Պահեստներում փակի տակ է 10 000 զարդ և Պռեգոմեշի ապրանքատեսակներ։ Այս … Read more

Ուիթքոֆն ու Քուշները շաբաթ օրը կժամանեն Մոսկվա. Զելենսկին խոստացել է այցի ընթացքում չհարվածել Ռուսաստանին

Bloomberg-ի հաղորդում է, որ  շաբաթ օրը Մոսկվա կժամանեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։ Հաղորդագրության համաձայն՝ ակնկալվում է, որ Ուիթքոֆն ու Քուշները շաբաթ օրը կժամանեն Մոսկվա՝ բանակցությունների համար։ Ավելի վաղ՝ ուրբաթ օրը, Axios-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյաների, հայտնել էր, որ բանակցողները կարող են ժամանել Մոսկվա և Կիև սեպտեմբերի 5-ից 6-ն ընկած ժամանակահատվածում։ … Read more

ԱՄՆ-ն դեմ է քվեարկել «Equal Earth» նախագծի աջակցությանը միտված ՄԱԿ-ի բանաձևին

Միացյալ Նահանգները միակ երկիրն են, որը դեմ է արտահայտվել Աֆրիկայի և աշխարհի այլ տարածաշրջանների իրական չափերն ավելի ճշգրիտ փոխանցող քարտեզագրական Equal Earth (Հավասար Երկրագունդ) պրոյեկցիայի աջակցությանն ուղղված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևի նախագծին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ТАСС-ը։ Փաստաթղթի ընդունման օգտին արտահայտվել է 164 պետություն, ևս 6-ը՝ Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, Սերբիան, Լիտվան և Էստոնիան ձեռնպահ … Read more

Շատվանում 27-ամյա երիտասարդի են դանակահարել. կասկածյալը ձերբակալվել է

Օգոստոսի 26-ին դանակահարություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 01։10-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ «Կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած, արյունահոսող վերք» ախտորոշմամբ Շատվան բնակավայրի ամբուլատոր կենտրոն բուժօգնության է մոտեցրել վիճաբանության ընթացքում դանակահարված մի քաղաքացի, ով ի վիճակի չի եղել ոչինչ հայտնելու, և նրան տեղափոխել են «Մարտունի» բժշկական կենտրոն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության … Read more

Տավուշի բուժհիմնարկները նորոգման կարիք ունեն, սակայն այդ գումարները մարզպետարանի պարգևավճարներով են մսխում. Ոսկան Սարգսյան

Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Բուժհիմնարկները նորոգման կարիք ունեն, սակայն դրանք վերանորոգելու գումարները պարգևավճարներով մսխում են։ Օգոստոսի 24-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ կատարել․ « Օգոստոսի 24-ի դրությամբ Տավուշի մարզպետի աշխատակազմի ենթակայության գործող բուժհիմնարկների շենքերից քանի՞սը կարիք ունի վերանորոգման, քանի՞սը՝ հիմնանորոգման և քանի՞սը՝ նորի կառուցման։ Տավուշի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանի … Read more

Հարվածներ են հասցվել Ուկրաինայի ռազմական նշանակության օբյեկտներին. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է ռազմական օբյեկտներին հասցված հարվածների մասին։ «Կիևի և Նիկոլաևի մարզերում խոցվել են Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված գույքով բեռնված լոգիստիկ կենտրոններ։ Օդեսայի մարզում հարված է հասցվել ծանրաքաշ տեխնիկայի կուտակման վայրին։ «Չեռնոմորսկ» նավահանգստում ոչնչացվել է ռազմական նշանակության տեխնիկական գույք տեղափոխող չորաբեռն նավ։ Սև ծովի՝ Օդեսայից արևելք ընկած հատվածում խոցվել են ևս մեկ … Read more

Գյուղնշանակության հողերը միավորելու ծրագրով պետբյուջեից 61 մլն դրամ է ծախսվել՝ զրոյական արդյունքի դիմաց. «Հետք»

«Հետք»-ը գրում է։ «Հաշվեքննիչ պալատը հրապարակել է Կառավարության «Հողերի կոնսոլիդացիա» ծրագրի իրականացման հաշվետվությունը։ Ծրագրով նախատեսվում էր միավորել մասնատված գյուղնշանակության հողերը՝ դրանց նպատակային և արդյունավետ օգտագործումը խթանելու, չօգտագործվող հողերը շրջանառության մեջ դնելու նպատակով։ 2023-2025 թթ.-ին նախատեսվել էր ﬕավորել 1363 հեկտար հող։ Ստուգումների արդյունքում պարզվել է, որ փաստացի ﬕավորվել է 0 հեկտար։  ««Հաշվեքննությամբ արձանագրվեց, որ հողերի կոնսոլիդացիային ուղղված … Read more

Գագիկ Բեգլարյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշման վերաբերյալ բողոք կներկայացվի․ պաշտպան

Գագիկ Բեգլարյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշումը վերացական է, բողոք կներկայացվի։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է պաշտպան Հրանտ Անանյանը։ Ինչպես հայտնի է՝ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ, բավարարել է Բեգլարյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի միջնորդությունը։ Պաշտպան Հրանտ Անանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է, որ որևէ նոր հանգամանք չկա։ Նրա … Read more

Ռուսաստանցիների շուրջ 71%-ը հավանություն է տալիս Վլադիմիր Պուտինի գործունեությանը

Ռուսաստանցիների շուրջ 71%-ը հավանություն է տալիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործունեությանը, իսկ 70%-ը հայտարարել է պետության ղեկավարի նկատմամբ վստահության մասին։ Այս տվյալները բխում են «Հասարակական կարծիք» հիմնադրամի (ՖՕՄ) հարցման արդյունքներից։ Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, ըստ հարցման, նախագահին չի վստահում հարցվածների միայն 17%-ը, ևս 14%-ը հայտարարել է, որ հավանություն չի տալիս նրա աշխատանքին։ Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ … Read more