Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է ռազմական դիրքը ՀՀ-ի տարածքում

Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է Հայաստանի տարածքի խորքում իր հենակետը։ Այդ մասին վկայում են Sputnik Արմենիան հետազոտած արբանյակային լուսանկարները։ Խոսքը 2021թ․ներխուժումից հետո Սյունիքում տեղակայված ադրբեջանական ռազմական հենակետի մասին է։ Sputnik Արմենիան ուսումնասիրել է, մասնավորապես, 2025 թվականի մայիս և հուլիս ամիսների արբանյակային լուսանկարները, որոնք համեմատելով՝ ակնհայտ են էական փոփոխություններ. երկու ամսում այստեղ ընդարձակվել են ճանապարհները, փորվել է խրամատների … Read more

Եթե նպատակը եվրոպական ՀՀ-ն է, ապա պետք է տարանջատել Եվրոպան՝ Փաշինյանից, եվրոպականացումը՝ հակառուսականությունից, եվրոպամետ իշխանությունը՝ եվրոպական պետությունից․ դիտարկում

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է․ «Եթե եվրոպական քաղաքական միտքը երբևէ որոշեր Հայաստանին հնարավորինս հեռու պահել իրական եվրաինտեգրումից կամ ԵՄ անդամակցությունից՝ առանց հրապարակավ եվրոպականացման դեմ որևէ բառ ասելու, դժվար թե ավելի վիրտուոզ լուծում գտներ, քան եվրաինտեգրման քաղաքական քեյսը Նիկոլ Փաշինյանին հանձնելը և հանգիստ սպասելը, մինչև նա հերթական բրենդը վերածի անտիբրենդի։ Խնդրում եմ կրկին կարդացեք առաջին պարբերությունը … Read more

Փաշինյանական խաղաղությունը հենց այս տեսքն ունի, որտեղ ՀՀ-ն անվերջ զիջում է, իսկ Ադրբեջանն անվերջ պահանջում․ Աբրահամյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը սահմռկեցուցիչ փաստեր է ներկայացրել ադրբեջանական բանտերում հայերի նկատմամբ իրականացված կտտանքների մասին: Բացի այն հանգամանքից, որ հայերը մշտապես թիրախավորվել են հայ լինելու և Ադրբեջանում հայ ժողովրդի նկատմամբ համակարգային ձևով իրականացվող թշնամական ու ատելության քաղաքականության հետևանքով, նաև ծանր հալածանքների են ենթարկվում քրիստոնյա լինելու և քրիստոնեական խորհրդանիշներ … Read more

ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել Վաշինգտոնին հաշվի առնել ի վնաս Կիևի փոփոխվող իրավիճակը

Ուկրաինական կարգավորման հարցը քննարկելիս ամերիկյան վարչակազմը պետք է հաշվի առնի տեղում ստեղծված իրավիճակը, որը զարգանում է ոչ հօգուտ Կիևի։ Այս մասին ТАСС-ին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը՝ պատասխանելով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների՝ Մոսկվա հնարավոր այցի վերաբերյալ մեկնաբանության խնդրանքին։ «Գլխավոր հարցն այն է, թե … Read more

Ամբերդի Սուրբ Աստվածածին եկեղեցում միասնական ժամերգություն է անցկացվել

Արագածոտնի թեմի միասնական ժամերգությունը թեմի հոգևորականներին և հավատավոր ժողովրդին համախմբեց Ամբերդի գողտրիկ ու հինավուրց Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Դարավոր սրբավայրի օրհնաբեր լռության մեջ կրկին հնչեցին եկեղեցական շարականներն ու աղոթքները՝ միավորելով ներկաներին աղոթքի շուրջ: Ընթացս ժամերգության իր պատգամը ներկաներին փոխանցեց Բյուրականի հովվության հոգևոր հովիվ, Արժանապատիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը։ Տեր Հայրն անդրադարձավ քրիստոնյաների հավաքական լինելու, միմյանց հետ … Read more

Թշնամի երկրից ՀՀ կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք

Այսօր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք՝ ընդհանուր քաշը՝ 977 տոննա, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Հիշեցնենք, որ վերջին ամիսներին Ադրբեջանի տարածքով հաճախ են բեռներ ուղարկվում Հայաստան Ռուսաստանից, նաև հենց Ադրբեջանից են առաքվում Հայաստան։

Այս դեպքը մեզ հիշեցնում է, որ միայն քարեղեն տաճարը չէ, որ նորոգման կարիք ունի․ Սամվել դպիր Գրիգորյանը՝ Սևանավանքի Սուրբ Կարապետ եկեղեցու գմբեթի ու խաչի կայծակնահարման մասին

Սամվել դպիր Գրիգորյանը գրել է․ «Սևանավանքի Սուրբ Կարապետ եկեղեցու գմբեթին ու խաչին կայծակի հարվածը՝ հատկապես երեկոյան ժամերգության պահին, խորհելու առիթ է տալիս։ Մենք չենք կարող պնդել, թե այս դեպքը Աստծուց տրված հատուկ պատիժ կամ մեզ ուղղված միանշանակ գերբնական նշան է։ Սակայն քրիստոնյայի համար յուրաքանչյուր ցնցող իրադարձություն կարող է դառնալ հոգևոր արթնության, ինքնաքննության և ապաշխարության առիթ։ … Read more

Ռուսների սխալները բոլորն են մատնացույց անում, բայց օժանդակությունը հիշում են քչերը. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է. «2020-ի աշնանը Փաշինյանն էր նշում, որ ադրբեջանցիները չկարողացան ներխուժել Սյունիքի խորքերը բացառապես ՌԴ-ի շնորհիվ։ Վերջին օրերին ՀՀ-ում ռուսական ռազմական ներկայության դեմ աժիոտաժ է սկսվել։ Իրար հերթ չտալով՝ կեղծ ինքնիշխանները պահանջում են 102-րդ ռազմաբազայի դուրսբերում ՀՀ-ից։ Ասում են՝ ի՞նչ են արել ռուսները 44-օրյա պատերազմի ժամանակ։ Ռուսների սխալները բոլորն են … Read more

Ուկրաինայի Հակակոռուպցիոն ազգային բյուրոն գործողություններ է իրականացնում Գլխավոր դատախազությունում

Ուկրաինայի Հակակոռուպցիոն ազգային բյուրոն (НАБУ) Գլխավոր դատախազության գրասենյակում քննչական գործողություններ է իրականացնում՝ հանցավոր կազմակերպության բացահայտմանն ուղղված հատուկ գործողության շրջանակում։ «Украинская правда»-ին հաջողվել է տեսանկարահանել, թե ինչպես են Հակակոռուպցիոն ազգային բյուրոյի աշխատակիցները սանդուղքների միջոցով անցնում Գլխավոր դատախազության գրասենյակի տարածքը շրջապատող ցանկապատի վրայով։ Նշվում է, որ գերատեսչությունները հատուկ գործողություն են իրականացնում՝ հանցավոր կազմակերպություն բացահայտելու նպատակով։ Ըստ հաղորդագրության՝ … Read more

Մոսկվայի Վնուկովո և Դոմոդեդովո օդանավակայաններում վերացվել են սահմանափակումները

Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը հայտնել է, որ Վնուկովո և Դոմոդեդովո օդանավակայաններում վերացվել են ժամանակավոր սահմանափակումները։ «Վնուկովո, Դոմոդեդովո օդանավակայաններում վերացվել են օդանավերի ընդունման և բացթողման սահմանափակումները»,- ասվում է «Ռոսավիացիայի» հաղորդագրության մեջ։