Ուկրաինական կարգավորման հարցը քննարկելիս ամերիկյան վարչակազմը պետք է հաշվի առնի տեղում ստեղծված իրավիճակը, որը զարգանում է ոչ հօգուտ Կիևի։ Այս մասին ТАСС-ին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը՝ պատասխանելով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների՝ Մոսկվա հնարավոր այցի վերաբերյալ մեկնաբանության խնդրանքին։
«Գլխավոր հարցն այն է, թե որքանով է ԱՄՆ վարչակազմը պատրաստ ջանքեր գործադրել ներկայիս ճգնաժամի իրական լուծման որոնման ուղղությամբ՝ հաշվի առնելով նաև տեղում առկա իրողությունները։ Խոսքը ոչ միայն այն առաջնային պատճառների մասին է, որոնց մասին մենք մշտապես խոսում ենք, այլև այն իրավիճակի, որը շարունակաբար փոխվում է և փոխվում է ոչ հօգուտ Կիևի», – ասել է նա։