Շատվանում 27-ամյա երիտասարդի են դանակահարել. կասկածյալը ձերբակալվել է

Օգոստոսի 26-ին դանակահարություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 01։10-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ «Կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած, արյունահոսող վերք» ախտորոշմամբ Շատվան բնակավայրի ամբուլատոր կենտրոն բուժօգնության է մոտեցրել վիճաբանության ընթացքում դանակահարված մի քաղաքացի, ով ի վիճակի չի եղել ոչինչ հայտնելու, և նրան տեղափոխել են «Մարտունի» բժշկական կենտրոն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները պարզել են, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի բնակիչ 27-ամյա Էդվարդ Ա․-ն է։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օպերատիվ տվյալներ են ձեռք բերվել, որ նույն օրը՝ ժամը 00։30-ի սահմաններում, Շատվան-Նորաբակ ճանապարհի սկզբնամասում՝ ճանապարհին հարակից դաշտում, Գեղարքունիքի մարզի բնակիչ 25-ամյա Հարութ Գ․-ն կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է Էդվարդ Ա․-ի հետ, որի ընթացքում փոխադարձ հայհոյանքներ և հարվածներ են հասցրել միմյանց։ Այդ ժամանակ Հարութ Գ․-ն իր մոտ եղած դանակով մեկ անգամ հարվածել է Էդվարդ Ա․-ի կրծքավանդակի ձախ կեսի շրջանում՝ պատճառելով վերը նշված մարմնական վնասվածքը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հարութ Գ․-ն մարմնական վնասվածք հասցնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վարդենիսի բաժին։

Leave a comment