Քուչակ-Ապարան ավտոճանապարհին բուք է. Գեղարքունիքի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը, Սյունիք-Տաթև ավտոճանապարհը, Գյումրի-Բավրա ավտոճանապարհի Քեթիի և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածները դժվարանցանելի են կցորդով բեռնատարների համար։ Կոտայքի մարզում, Վարդենյաց լեռնանցքում, Ապարանի տարածաշրջանում, Ջերմուկ, Աշտարակ քաղաքներում և Սարավան-«Զանգեր» կոչվող … Read more

Հայաստանում էլեկտրոնային սարքերի միջոցով իրականացվում է ապօրինի գաղտնալսում. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է լուսանկար՝ կից գրառմամբ.  «Հայաստանում մոլեգնող բռնաճնշումների պերիոդիկ փուլայնության տրամաբանության մեջ տնային կալանքը օգտագործվում է որպես որոշ ապօրինի գործերով գոլորշին մասնակի թողնելու միջոց։ Օրինակ, վերջին օրերին, երբ տնային կալանքի ռեժիմի են տեղափոխվել մի շարք քաղբանտարկյալներ, այդ թվում՝ այսօր Միքայել սրբազանը։ Հիշեցնում եմ նաեւ անձնական փորձից. տնային կալանքը … Read more

Դուք՝ մեզ, մենք՝ ձեզ. մաքսատուրքից ազատված գործարարների նվիրատվությունները ՔՊ-ին և «Իմ քայլը» հիմնադրամին․ Infocom

«Ինֆոքոմ»-ը գրում է․ «Նախորդ երեք տարիների ընթացքում կառավարությունը ավելի քան 200 ընկերությունների մաքսային արտոնություններ է շնորհել՝ տարբեր ոլորտներում ներդրումներ կատարելու համար։ Նույն ժամանակահատվածում այս ընկերությունների սեփականատերերը կամ նրանց փոխկապակցված անձինք միասին շուրջ 110 մլն դրամի նվիրատվություններ են կատարել ինչպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը (ՔՊ), այնպես էլ ՔՊ նախկին պատգամավոր Լենա Նազարյանի և վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կողմից ղեկավարվող «Իմ … Read more

Վաշինգտոնը կշարունակի զինել Ուկրաինային

Վաշինգտոնը կշարունակի զինել Ուկրաինային մինչև խաղաղության շուրջ համաձայնության հասնելը, հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը: «Մենք պատրաստվում ենք շարունակել մեր զենքը վաճառել ՆԱՏՕ-ի  դաշնակիցներին, իսկ հետո նրանք այն կտրամադրեն Ուկրաինային, որպեսզի Կիևն ունենա հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության միջոցներ, հարձակողական սպառազինություն, որը կօգնի շարունակել պայքարը»,-ասել է Ուիթաքերը։

ԵՄ-ն բացահայտել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի բովանդակությունը

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ներկայացրել է Ռուսաստանի դեմ ԵՄ 20-րդ պատժամիջոցների փաթեթի մանրամասները։ Փաստաթղթում շեշտը դրվում է ռուսական նավթի մատակարարման հետ կապված ծովային ծառայությունների լիակատար արգելքի, ինչպես նաև Ռուսաստան ավելի քան 360 միլիոն եվրո արժողությամբ ապրանքների և ծառայությունների արտահանման սահմանափակումների խստացման վրա, ներառյալ՝ անվադողերը, տրակտորները և կիբեռծառայությունները։ Սահմանափակումների կենթարկվի ևս 43 նավ. դրանց … Read more

Ժողովո՛ւրդ ջան, Սամվել Կարապետյանը նման բան չի ասել…,Նիկոլը խառնվել է իրար, դողն ընկել է ջանը. Ալիկ Ալեքսանյան

«Մեր Ձևով» շարժման անդամ Ալիկ Ալեքսանյանը տեսանյութ է հրապարակել իր էջում ՝ անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե Սամվել Կարապետյանն առաջարկել է ռուսերենը դարձնել երկրորդ պետական լեզու։ «Էս Նիկոլը հասկացել է, որ մենք ձեր հետ միասին հաղթում ենք, խառնվել է իրար, դողն ընկել է ջանը։ Իրա Թուրքիայից ստացած փոքրիկ կամակատարներին հանել-լցրել է, ասում է՝ մի բան … Read more

Քաղաքական բանտարկյալ ունենալը ամոթ է ցանկացած պետության համար, որը փորձում է իրեն ժողովրդավար անվանել. պատգամավոր

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը գրում է. «Այսօր դատարանը փոխեց Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը. կիրառվեց տնային կալանք: Ակնհայտ է, որ տվյալ գործը կեղծ է և շինծու` կառուցված ոչ թե իրավական, այլ քաղաքական հաշվեհարդարի նպատակով։ Այդպիսի գործերը չեն կարող «մեղմանալ» կամ սահմանափակվել միայն խափանման միջոցի փոփոխությամբ․ դրանք … Read more

Լավ մեկնարկ էր. Իրանի ԱԳ նախարարը մեկնաբանել է ԱՄՆ-ի հետ բանակցություններն Օմանում

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին Օմանում ԱՄՆ-ի հետ բանակցություններն անվանել է «լավ մեկնարկ»։ Այս մասին նա հայտարարել է իրանական հեռուստատեսության եթերում։ Այսօր՝ փետրվարի 6-ին, Օմանի մայրաքաղաք Մասկատում ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև բանակցություններ են կայացել, որոնց նպատակն է հարթել կողմերի միջև առկա տարաձայնությունները իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ Իրանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են … Read more

Մեր հայրենակիցների «դատավարությունները», հորինված մեղադրանքներն ու կանխորոշված պատժաչափերը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում են․ հայտարարություն

Շուրջ մեկ տարի Բաքվում շարունակված կեղծ դատավարությունը, որը հիմնված էր ակնհայտ շինծու քրեական գործերի վրա և իրականացվում էր միջազգային դատավարական ստանդարտների կոպիտ խախտումներով, ավարտվեց քաղաքականապես կանխորոշված վճիռներով։ Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարությունը, ինչպես նաև մյուս հայ գերիները դատապարտվեցին ցմահ ազատազրկման կամ 15–20 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտարարություն է տարածել Դիվանագետների համահայկական խորհուրդը։ «Տվյալ գործընթացը չի կարող … Read more

Երևանում սպասվում են ջրհեղեղներ, նյութական վնասներ և հերթական քաղաքային քաոսը. Վահագն Վարագյան

Երևանը հերթական կոլապսի շեմին է։ Այս մասին գրել է կենսաբանական գիտություների թեկնածու Վահագն Վարագյանը: «Քաղաքային իշխանությունները ձնամաքրման աշխատանքները չեն կազմակերպել նորմալ, և այսօր քաղաքի տարբեր հատվածներում կույտերով կուտակված է աղ ու աղավազ։ Ձյունը հալվել է, բայց մայթեզրերին մնացած աղավազը չեն մաքրում, ինչի հետևանքով քաղաքում օրեցօր ավելանում է փոշին։ Հիշեցնեմ՝ արդեն հունվարի վերջին օդի աղտոտվածությունը որոշ շրջաններում … Read more