Վաշինգտոնը կշարունակի զինել Ուկրաինային մինչև խաղաղության շուրջ համաձայնության հասնելը, հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը:
«Մենք պատրաստվում ենք շարունակել մեր զենքը վաճառել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, իսկ հետո նրանք այն կտրամադրեն Ուկրաինային, որպեսզի Կիևն ունենա հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության միջոցներ, հարձակողական սպառազինություն, որը կօգնի շարունակել պայքարը»,-ասել է Ուիթաքերը։