Կրոնի և խոսքի ազատությունը Հարավային Կորեայում. Միջազգային մտահոգություններ և հեռանկարներ

  ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ և ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂ «Մարդու իրավունքներ առանց սահմանների» (HRWF) — Հանս Նուտ, փոխտնօրեն ՕՐ և ԺԱՄ Ուրբաթ, 7 օգոստոսի, 2026թ. – 10:30 Կորեայի ստանդարտ ժամանակով (KST) / 17:30 Հայաստանի ժամանակով ՎԱՅՐ Հարավային … Read more

Ռոբերտ Քոչարյանին հետապնդում են, որովհետև նա երբեք չի պայմանավորվել Փաշինյանի հետ. Բագրատ Միկոյան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը կապված է այն հանգամանքի հետ, որ նա երբեք չի պայմանավորվել երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Известия-ի հետ զրույցում ասել  է Ռոբերտ  Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։ Նրա խոսքով՝ Ազգային ժողովի ամբիոնից կալանավորման վերաբերյալ Փաշինյանի ուղղակի հրահանգներից հետո այլ բան ակնկալելն անիմաստ էր և «գրեթե հավասար էր հրաշքի»։ … Read more

Երբ մեղք ենք գործում, իրականում Աստված չէ, որ հեռանում է մեզանից․ մենք ենք հեռանում Աստծուց․ Տեր Հեթում

Մենք հաճախ ասում ենք՝ «Աստված նեղանում է մեզանից»։ Բայց արդյո՞ք Աստծո «նեղանալը» կարելի է հասկանալ այնպես, ինչպես մարդու նեղանալը, նշում է Ախթալայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը։ Տեր Հոր խոսքով՝ մարդը նեղանում է, երբ իրեն վիրավորում են, մերժում կամ չեն գնահատում։ «Աստված, սակայն, մեր նման վիրավորվող էակ չէ։ Նրա սերը կախված չէ … Read more

Վեհափառի դեմ հարուցված քրեական գործի հարցով «Հայաքվե»-ն դիմել է միջազգային կառույցներին

«Հայաքվե»-ն դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին, ՄԱԿ-ին և միջազգային կազմակերպություններին։ «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին, ՄԱԿ-ին, ՄԱԿ-ի կրոնի և դավանանքի ազատության հարցերով հատուկ զեկուցողին և միջազգային կառույցներին՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կյանքին և կանոնական ինքնակառավարմանը Հայաստանի Հանրապետության դե ֆակտո իշխանության պետական միջամտության վերաբերյալ։ Առանձնահատուկ ուշադրություն ենք հրավիրել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին … Read more

Ագրարային համալսարանը երկու ամիս ուշացումով հրապարակեց աուդիտորի եզրակացությունը

Yerkir.am-ը օրեր առաջ տեղեկացրել էր, որ «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը ս.թ. հունիսի 29-ին հրապարակել է 2025թ. գործունեության մասին հաշվետվությունը սակայն մինչ օրս, խախտելով օրենքը, չի հրապարակել աուդիտի եզրակացությունը: «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ յուրաքանչյուր տարի հաշվետու տարվան հաջորդող հուլիսի 1-ից ոչ ուշ հիմնադրամը՝ հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված համակարգում պարտավոր է … Read more

Փաշինյանն իրեն այնպես է պահում, ասես ՀՀ-ում չկա որևէ ինստիտուտ, որը վեր է իր անձնական իշխանությունից․ իրեն «Աստծուց վեր» է դասում․ Ամստերդամ

Չունենալով իրավական որևէ օրինական հիմք՝ Հայաստանի ավելի ու ավելի ավտորիտար դարձող ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ով հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններում չկարողացավ ստանալ նույնիսկ քվեների կեսը, որոշել է, որ իր կառավարությունը պետք է որոշի Հայ Առաքելական Եկեղեցու ապագա ղեկավարությանն ու ուղղությունը՝ անտեսելով կրոնական ազատության միջազգային չափանիշները, այս մասին հայտարարել է միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։ «Դիմակայությունն այժմ հասել … Read more

ՀՀ-ի հետ առևտրի կրճատումից ցնցումներ չեն լինի․ ՌԴ ԱԳՆ

Հայաստանը փորձում է իր ապրանքների արտահանումը վերակողմնորոշել դեպի Եվրամիություն, սակայն մատակարարումների ծավալը նվազագույն է՝ հակառակ լավատեսական հայտարարությունների։ Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միքայել Աղասանդյանը։ «Հայկական ապրանքների արտահանման հոսքը դեպի այլ շուկաներ, մասնավորապես դեպի Արևմուտք, վերակողմնորոշելու փորձ, անշուշտ, կա»,- ասել է Աղասանդյանը։ Միևնույն ժամանակ, ինչպես նշել է … Read more

Պայմանագրային զինծառայողը մահվանից առաջ իր ազգականին հաղորդագրություն է ուղարկել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժնում ինքնասպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վարույթը նախաձեռնվել է օգոստոսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի տներից մեկի անասնագոմում հայտնաբերված 23-ամյա Արտակ Հ.-ի դիակի փաստով։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ օրը՝ ժամը 11:25-ի սահմաններում Արտակ Հ.-ի մարմինը անասնագոմում … Read more

Լավրովը մեկնաբանել է Փաշինյանի՝ ՀՀ-ին երկաթուղու կոնցեսիան վաճառելու խնդրանքը

Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանին երկաթուղու կոնցեսիան վաճառելու խնդրանքը զարմանք է առաջացնում, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, գրում է РИА Новости-ն։ Նախարարը նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի փոխվարչապետների միջև կանոնավոր շփումներ են իրականացվում, և հնարավոր է քննարկել հայկական կողմին հետաքրքրող ցանկացած հարց, այդ թվում՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության իրավիճակը, որը գտնվում է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության … Read more