Վազգեն Սաղաթելյանի կալանքը երկարացնելու որոշման դեմ բողոքի վերաբերյալ որոշումը կայացվելու է երկուշաբթի

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է. «Վազգեն Սաղաթելյանի կալանքը 3 ամսով երկարացնելու որոշման դեմ մեր բողոքի վերաբերյալ վերաքննիչ դատարանի որոշումը կայացվելու է երկուշաբթի օրը, փետրվարի 23-ին»:

ԲԴԽ առաջնային առաքելությունը դատարանները գործադիր իշխանության ճնշումներից պաշտպանելն է․ Ղամբարյան

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը գրում է. «Բարձրագույն դատական խորհրդի հայտարարությունը, դատավորներին փաստաբանների քննադատելուց պաշտպանելու մասին, չզարմացրեց. որևէ կերպ պետք է արդարացնել սեփական գոյությունը: ԲԴԽ առաջնային առաքելությունը դատարանները գործադիր իշխանության ճնշումներից պաշտպանելն է, ոչ թե դատարանի անկախությունը գրավ դնելու եղանակով սեփական անվտանգության բարձիկները փչելն է, որը, սակայն, ապացուցվեց, որ երկար չի պահում, շուտ պայթում է»:

Աբբաս Արաղչին Թրամփից ակնկալում է ապացույցներ զոհերի թվի մասին

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից հրապարակային կերպով պահանջել է ապացույցներ հրապարակել Իրանում սպանվածների՝ Թրամփի հնեչացրած թվերի վերաբերյալ։  ԱՄՆ նախագահն ավելի վաղ հայտարարել էր, իբր Իրանում 32 հազար մարդ է զոհվել։ «Կատարելով մեր ժողովրդի առջև լիակատար թափանցիկ լինելու խոստումը՝ Իրանի կառավարությունն արդեն հրապարակել է վերջին ահաբեկչական գործողության բոլոր 3117 զոհերի, այդ … Read more

Սիրելի բժիշկ Արմենակ Մելքումյանի մահը մեծ կորուստ է Ճամբարակի ողջ ազգաբնակչության համար․ Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրել է․ «Ցավով տեղեկացա, որ անժամանակ՝ 59 տարեկանում, մահացել է Ճամբարակի առողջության կենտրոնի տնօրեն, վաստակաշատ վիրաբույժ Արմենակ Մելքումյանը։ Գիտեմ, թե ինչ մեծ պատասխանատվությամբ էր վերաբերվում իր աշխատանքին և որքան հոգատար էր քաղաքացիների հանդեպ: Սիրելի բժշկի մահը մեծ կորուստ է նաև Ճամբարակի ողջ ազգաբնակչության համար։ … Read more

Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Կարպովկան

Ռուսական զորքը ԴԺՀ-ում իր վերահսկողության տակ է վերցրել Կարպովկա բնակավայրը։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: Նշվում է, որ բնակավայրը վերահսկողության տակ են վրեցրել «Արևմուտք» զորախմբի ստորաբաժանումները։

ՀՀ ԱԱԾ-ի պարզաբանումն ինձ հիշեցնում է դասական անեկդոտը․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է․ «Երբ ՀՀ ԱԱԾ-ն պարզաբանում է, թե Ամասիա այցելած ու այնտեղ նկարահանումներ կատարած, տեղացիների հետ շփված, տվյալներ վերցրած ադրբեջանցիների այցը «մասնավոր բնույթ է կրել», իբր թե՝ Ադրբեջանի հատուկ ծառայությունները նրանց չեն գործուղել, ինձ հիշեցնում է դասական անեկդոտը։ Պատմեմ․ Մեկը ներկայանում է ԱԱԾ ու ասում, թե ինքը Ադրբեջանի լրտես է և ուզում … Read more

ԲԴԽ-ն փաստաբանանների նկատմամբ «խաչակրաց արշավանքի» նախադրյալ է ստեղծում․ Էդուարդ Սարիբեկյան

Խմբագիր, քաղաքական մեկնաբան Էդուարդ Սարիբեկյանը գրում է․ «Բարձրագույն դատական խորհուրդը մի մտահոգիչ հայտարարություն է տարածել փաստաբանների վերաբերյալ: Փաստաբանները մեղադրվում են, ոչ ավել, ոչ պակաս, դատական իշխանության ինքնուրույնությունը վտանգելու, արդարադատության արդյունավետ իրականացմանը խոչընդոտելու մեջ: Ինչպես կասեր դասականը, յա՜հ, իրո՞ք: Այն, որ ԲԴԽ նախագահը SMS-ով հեռացվեց աշխատանքից, այն, որ երկրի վարչապետի մի հրահանգով շրջափակվեցին դատարաններն ու որոշ դատավորների … Read more

Այստեղ եմ արդեն 21,000 ժամ, 75 միլիոն ակնթարթ․ Ռուբեն Վարդանյանի ձայնային հաղորդագրությունը՝ Բաքվի բանտից

Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր զորակցել են իրեն և իր ընտանիքին, ինչպես նաև կարդացել է Իմադ ադ-Դին Նասիմիի փիլիսոփայական տողերը՝ իր մեկնաբանությամբ և կիսվել կյանքի մասին իր բանաձևով, որն օգնում է պահպանել ներքին ազատությունը՝ ավելի քան 21,000 ժամ բանտարկությունից հետո։ Ստորև ներկայացվում է Ռուբեն Վարդանյանի … Read more

Ուրեմն ձեզ համար հատուկ լուր ունեմ․ Էլինար Վարդանյանը՝ ԲԴԽ-ին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը գրում է․ «Ովքեր դիտել են «Մեր բակը» ֆիլմը, կհիշեն էնտեղ մի հատված կար, որտեղ Լալան ասում էր. «Վիրավորվեցի՞ր, դե ուրեմն լսիր, քեզ համար հատուկ բառարանից դուրս եմ գրել. ուզում եմ ասել դու շատ անվրույր, հարթագեղմ և սուզածառոտ էակ ես»: Հիմա ուզում եմ նույն հարցը հնչեցնել ԲԴԽ-ին. «Վիրավորվեցի՞ք: Ուրեմն ձեզ … Read more

Խստորեն դատապարտում ենք․ ԲԴԽ հայտարարությունը փաստաբանների խոսքը լռեցնելու փորձ է․ Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն

Խստորեն դատապարտում ենք Բարձրագույն դատական խորհրդի ֆեյսբուքյան էջով 2026թ. փետրվարի 20-ին տարածված հայտարարությունը` այն որակելով որպես փաստաբանների ու իրավապաշտպանների քննադատական խոսքը լռեցնելու և նրանց մասնագիտական գործունեության նկատմամբ ճնշում գործադրելու անթաքույց փորձ: Բարձրագույն դատական խորհրդին վերագրվող այս հայտարարությունը անցնում է փաստաբանական համայնքի հետ ինստիտուցիոնալ հարաբերությունների ընդունելի սահմանները: Ուստի նման գործելաոճը վտանգավոր է նաև փաստաբանական համայնքի և … Read more