ՀՀ ԱԱԾ-ի պարզաբանումն ինձ հիշեցնում է դասական անեկդոտը․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է․ «Երբ ՀՀ ԱԱԾ-ն պարզաբանում է, թե Ամասիա այցելած ու այնտեղ նկարահանումներ կատարած, տեղացիների հետ շփված, տվյալներ վերցրած ադրբեջանցիների այցը «մասնավոր բնույթ է կրել», իբր թե՝ Ադրբեջանի հատուկ ծառայությունները նրանց չեն գործուղել, ինձ հիշեցնում է դասական անեկդոտը։

Պատմեմ․

Մեկը ներկայանում է ԱԱԾ ու ասում, թե ինքը Ադրբեջանի լրտես է և ուզում է հանձնվել։ ԱԱԾ ընդունարանում ասում են՝ գնացեք 410 կաբինետ։

Գնում է 410 կաբինետ․

– Բարև Ձեզ, ես Ադրբեջանի լրտես եմ, ուզում եմ հանձնվել։

– Լրտեսի վկայական ունե՞ք,- հարցնում են ԱԱԾ-ից։

-Այո,- պատասխանում է լրտեսը։

-Դե գնացեք 475 կաբինետ։

Գնում է 475 կաբինետ․

– Բարև Ձեզ, ես Ադրբեջանի լրտես եմ, ունեմ լրտեսի վկայական, ուզում եմ հանձնվել։

– Զենք ունե՞ք,- հարցնում են ԱԱԾ-ից։

-Այո,- պատասխանում է լրտեսը։

-Դե գնացեք 511 կաբինետ։

Գնում է 511 կաբինետ․

– Բարև Ձեզ, ես Ադրբեջանի լրտես եմ, ունեմ լրտեսի վկայական, մոտս զենք կա, ուզում եմ հանձնվել։

– Լրտեսական առաջադրանք ունե՞ք,- հարցնում են ԱԱԾ-ից։

-Այո,- պատասխանում է լրտեսը։

– Դե գնացեք ձեր առաջադրանքը կատարեք, մի խանգարեք, թողեք աշխատենք,-պատասխանում են ԱԱծ-ից»։

Leave a comment