Եթե գնացքը խափանվի, Երևանը, թե Բաքուն է նորոգելու TRIPP-ի շրջանակում․ Միրզոյանի պատասխանը

https://arm.sputniknews.ru/20261021/ete-gnacqy-khapanvi-erevany-te-baqun-e-nvorvogelu-tripp-i-shrjanakum-mirzvojani-pataskhany-108382365.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/15/108365527_90:0:1511:1066_1920x0_80_0_0_faa09c660f27096907939b016e7db058.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արարատ միրզոյան, հայաստան, ադրբեջան, երկաթ, թրամփի ուղի (tripp)

արարատ միրզոյան, հայաստան, ադրբեջան, երկաթ, թրամփի ուղի (tripp)

Բաժանորդագրվել

Նախարարն ընդգծեց՝ եթե խոսքն իրավազորության մասին է, ապա յուրաքանչյուր երկիր իր տարածքում ամբողջական իրավազորություն ունի։

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik․ Եթե Հայաստանի կամ Ադրբեջանի տարածքում երկաթգծի հետ խնդիր լինի, ապա ըստ համաձայնագրի՝ յուրաքանչյուր երկիր իր տարածքում պետք է կարգավորի խնդիրները։ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։

«Ես կարծում եմ, որ եթե մեր գնացքի հետ բան տեղի ունենա Ադրբեջանի տարածքում, ապա դրանով պետք է զբաղվեն ադրբեջանական մասնագետները, և եթե ադրբեջանական գնացքի հետ բան տեղի ունենա Հայաստանում, դրանով պետք է զբաղվեն հայաստանցի կամ TRIPP-ի մասնագետները (որը հայաստանյան ընկերություն է), բայց չեմ ուզում բացառել նաև համագործակցությունը։ Օրինակ, Աստված մի արասցե, ինչ-որ բան պատահի, ասենք՝ մարդկային կյանքի է վտանգ սպառնում, ավտովթար է եղել, առաջին հերթին մեր բժիշկները, մեր արտակարգ իրավիճակների ծառայողները կհասնեն, բայց ի՞նչն է խանգարում, որ իրենց էլ ներգրավենք և հակառակը»,- նշեց Արարատ Միրզոյանը։

Նախարարը հիշեցրեց՝ եթե խոսքն իրավազորության մասին է, ապա յուրաքանչյուր երկիր իր տարածքում ամբողջական իրավազորություն ունի, սակայն համագործակցությունն էլ բացառված չէ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։
TRIPP-ի շրջանակում որտեղով են անցնելու գազամուղն ու նավթամուղը․ Միրզոյանի մեկնաբանությունը

Leave a comment