Ռուսական ՀՕՊ-ը խոցել է 34 ուկրաինական ԱԹՍ

Ռուսական հակաօդային պաշտպանության շիջոցները 4 ժամում 34 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ «Այսօր` Մոսկվայի ժամանակով 8։00-ից 12։00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՕՊ հերթապահ միջոցները 21 ԱԹՍ են ոչնչացրել Ազովի ծովի ջրատարածքի վրա, 6 ԱԹՍ՝ Ղրիմի Հանրապետության տարածքում, 4 ԱԹՍ՝ Կրասնոդարի երկրամասի տարածքում, 2 ԱԹՍ՝ Բելգորոդի մարզի, 1 ԱԹՍ՝ Սև ծովի … Read more

Այսօր Նարեկ Սամսոնյանը դուրս կգրվի «Իզմիրլյան» ԲԿ-ից․ փաստաբան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հանրությանը տեղեկացնում եմ, որ քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից դուրս է գրվելու այսօր՝ ժամը 15:00-ին, և Պրոբացիայի ծառայության կողմից տեղափոխվելու է իր բնակության հասցե՝ տնային կալանքի կրումը շարունակելու։

ՀՀ-ում շրջանառվում են մի շարք շնչառական վիրուսներ

ՍՇՎ-ով պայմանավորված հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ գտնվում է գրեթե նույն մակարդակի վրա, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցածր է 1.8 անգամ։ Այս մասին տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից: Ընդհանուր դեպքերի գրեթե 81.3%-ը կազմում են 0-18 տարեկանները, առավել բաձր ցուցանիշը շարունակվում է արձանագրվել 0-4 տարեկանների շրջանում: Հայաստանի Հանրապետությունում շրջանառվում են ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, … Read more

Իրանն ԱՄՆ-ի հետ հնարավոր գործարքի վերաբերյալ տեքստ է պատրաստում. Իսմայիլ Բաղայի

Իրանն առայժմ պատրաստում է ԱՄՆ-ի հետ հնարավոր գործարքի վերաբերյալ տեքստը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ–ի պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային: «Մենք հիմա մեր տեսակետների նախապատրաստման փուլում ենք»,-ասել է դիվանագետը: Բաղայիի խոսքով՝ Վաշինգտոնի հետ ժամանակավոր համաձայնության հասնելու հնարավորության մասին պնդումներն անհիմն են։ Հիշեցնենք` իրանական միջուկային խնդրի շուրջ իրանա-ամերիկյան բանակցությունների երկրորդ փուլը (Օմանի միջնորդությամբ) տեղի … Read more

Իզմիրի (Զմյուռնիա-Ակունքի խմբ․) հրդեհը (սեպտեմբերի 13, 1922 թ․)

Համիդ Էրդեմ «Հրդեհը, որ սկսվել էր հայկական թաղամասում, արագ տարածվեց հարավային քամու պատճառով, որը բոցերը տարածում էր քամու ուղղությամբ։ Մեկը մյուսի հետևից լսվում էին բարձր պայթյուններ։ Մութ ամպը ձգվեց դեպի երկինք, մեծացավ և աստիճանաբար ծածկեց ամբողջ երկինքը։ Այժմ ամբողջ քաղաքը պարուրված էր կրակի ծխի հոտով, և բոցերի ջերմությունը զգացվում էր ամենուրեք։ Սև ամպը դարձել էր վառ … Read more

900.000 դոլարով նոր բարեկարգված, սակայն արդեն քանդված այգու համար քաղաքապետարանը պատրաստվում է նոր գումար հատկացնել

Բլոգեր Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով․ «900.000 դոլարով նոր բարեկարգված, սակայն արդեն քանդված այգու համար Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է նոր գումար հատկացնել՝ այն կրկին նոր բարեկարգելու նպատակով։ Որևէ գիտակից մարդու, եթե պատմես այս թալանի մասին, չի հավատա, որովհետև դա իսկապես անհավատալի ժանրից է։ 900․000 դոլար ծախսեն այգի կառուցելու համար, ու առաջին … Read more

Երեկ Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցու վերաօծման 6-րդ տարեդարձն էր

Արագածոտնի Թեմը հայտնում է, որ երեկ Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցու վերաօծման 6-րդ տարեդարձն է: Եկեղեցին վերաօծվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ: Եկեղեցու նոր կյանք առնելու ճանապարհին իր առանձնահատուկ դերակատարությունն է ունեցել թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը: Սրբազանն իր հայրական հոգատարությամբ ու հետևողականությամբ նեցուկ է եղել այն մեծ … Read more

Պուտինը ուղերձ է հղել Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիներին շնորհավորել է Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ՝ այս տոնը անվանելով Ռուսաստանի բանակի և նավատորմի համար հպարտության խորհրդանիշ: «Սրտանց շնորհավորում եմ Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին, վետերաններին, զինված ուժերի անձնակազմին և քաղաքացիական անձնակազմին Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ», – ասել Է Պուտինը տեսաուղերձում: Նա նշել է, որ այս օրն արդեն տասնամյակներ շարունակ Ռուսաստանում նշվում … Read more

Օմանի ԱԳ նախարարը հաստատել է Իրան-ԱՄՆ բանակցությունների անցկացման օրը

Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսայիդին հաստատել է, որ Իրան-ԱՄՆ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսվում է անցկացնել Ժնևում փետրվարի 26-ին։ Այս մասին ալ-Բուսայիդին նշել է X միկրոբլոգի գրառման մեջ։ «Ուրախ եմ հաստատել, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները նախատեսված են Ժնևում այս հինգշաբթի՝ դրական ազդակով գործարքն ավարտին հասցնելու ուղղությամբ լրացուցիչ ջանքեր գործադրելու համար»,- նշել է նա գրառման մեջ։ … Read more