Ռուբինյանին խորհուրդ եմ տալիս հետևել սեփական խորհրդին և չփորձել սպառնալիքի լեզվով խոսել Տեր Օշինի հետ. փաստաբան

Փաստաբան Արմինե Ֆանյանը գրում է․ «Ռուբեն Ռուբինյան, խորհուրդ եմ տալիս հետևել սեփական խորհրդին և չփորձել սպառնալիքի լեզվով խոսել Տեր Օշինի հետ: Նախ, նրան ճանաչողները գիտեն, որ նա վախեցողներից չէ: Բացի այդ, դա Տեր Օշինի գնահատականն է առ ձեզ (եթե իհարկե նա նման բան ասել է), ինչը լիովին տեղավորվում է խոսքի ազատության սահմանադրական իրավունքի շրջանակներում: Եթե առարկություններ ունեք, … Read more

Դա ծանր ու ցավոտ եք տանում, բայց տգիտություն և էժան մանիպուլյացիաներ տարածելով արդյունքի չեք հասնելու. Իշխան Սաղաթելյանը` Արայիկ Հարությունյանին

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է. «ՔՊ-ի տգիտության և մանիպուլյացիաների հերթական «մաստեր կլասը» Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի չորս նվիրապետական աթոռ. Ամենայն Հայոց Կաթողիկոսություն (Էջմիածին), Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն (Անթիլիաս), Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություն և Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն։ Այս աթոռները ձևավորվել են դարեր առաջ, և Հարությունյանը պարտավոր էր դա … Read more

Այո´, կնքահայրը պետք է աստվածասեր, եկեղեցասեր և հայրենասեր լինի․ հոգևորականներն աջակցում են Տեր Օշինին

Հոգևորականներն արձագանքել են Ռուբեն Ռուբինյանին  և աջակցություն հայտնել Տեր Օշին քահանա Հայրապետյանին։ Մասնավորապես, Բյուրականի  Սուրբ Հովհաննես եկեղեցու էջում գրված է․ «Այո’, կնքահայրը պետք է աստվածասեր, եկեղեցասեր և հայրենասեր լինի ու չի կարող անաստված, սրբապիղծ և հայրենավաճառ լինել։ Իմ աջակցությունն եմ հայտնում քպ֊ականների թիրախում հայտնված արժանապատիվ հոգևոր եղբորս` Տեր Օշին քահանա Հայրապետյանին։ «Ես ցանկացածին էլ ասել եմ, որ հայրենասեր … Read more

Հայաստանում անհասկանալի բարձր են վարկային տոկոսադրույքները. բանկերը շարունակում են մեծ շահույթներ գեներացնել. պատգամավոր

ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է. «Հայաստանի բանկերը վերջին տարիներին շարունակում են մեծ շահույթներ գրանցել։ 2024թ. 18 առևտրային բանկերի տարեկան շահույթը կազմել է 363 մլրդ դրամ՝ շուրջ 61% աճ 2023թ․-ի համեմատ։ Սա ռեկորդային ցուցանիշ է։ 2025 թվականին նախորդ տարվա համեմատ բանկերի շահույթն ավելացել է 20%-ով։ Միտումը նկատելի … Read more

Փաստաբանների կողմից դատավորների հասցեին սուր քննադատությունները համատեղելի են ՄԻԵԿ սահմանած՝ արտահայտվելու ազատության հետ

Փաստաբանների պալատի խորհուրդը հայտարարությամբ է հանդես եկել՝ արձագանքելով ԲԴԽ հայտարարությանը, որում նշված է. «Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի  խորհուրդը (այսուհետ’ Պալատի խորհուրդ), մասնակցությամբ Պալատի խորհրդի նախագահ Սիմոն Բաբայանի, խորհրդի անդամներ՝ Մարինե Ֆարմանյանի, Ռոման Ահարոնյանի, Թամարա Բաղդասարյանի, Վարազդատ Հարությունյանի, Արսեն Հարությունյանի, Դավիթ Վարդիկյանի, Էմին Բեգլարյանի,  Ռուբեն Հակոբյանի, Դավիթ Մելքոնյանի, Պավել Գյուլումյանի, Ցոլակ Մարգարյանի, քննարկելով Բարձրագույն դատական խորհրդի … Read more

ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Եվրամիությունը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մինչև 2027 թվականի փետրվարի 24-ը, ասվում է ԵՄ պաշտոնական տեղեկագրում հրապարակված որոշման մեջ։ «(CFSP) 2022/266 որոշման 10-րդ հոդվածի երկրորդ պարբերությունում «2026 թվականի փետրվարի 24»-ը փոխարինվում է «2027 թվականի փետրվարի 24»-ով»,- նշված է փաստաթղթում։ Որոշումն ուժի մեջ է մտնելու վաղվանից: Բացի այդ, Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել ֆիզիկական 8 անձանց՝ ռուս … Read more

Աշխատանքային պայմանագրերի պարտադիր թվայնացումը հետաձգվել է մինչև 2027-ի հուլիսի 1-ը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը: Ըստ այդմ՝ -աշխատանքային պայմանագրերի կնքումը, փոփոխումը և լուծումը բացառապես թվային համակարգով իրականացնելու պահանջը տեղափոխվել է 2027 թ. հուլիսի 1 (մինչ փոփոխությունը պահանջը նախատեսված էր … Read more

Զովունիում սպանել են դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդուն․ սպանողը կալանավորվել է

Shamshyan.com-ը հայտնում է, որ փետրվարի 19-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է Երևանի բնակիչ 31-ամյա Ռուբեն Գ.-ն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը հրազենային վնասվածքով նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում, փետրվարի 16-ի՝  Զովունի գյուղում կրակոցներից ստացած վնասվածքով։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ սպանված Ռուբեն Գ.-ն հայտնի դերասանուհի ու օպերային … Read more

Տիգրան Աբրահամյանն «Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպել է Խաչիկ Գալստյանի ու Վազգեն Սաղաթելյանի հետ

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի Խաչիկ Գալստյանի ու Վազգեն Սաղաթելյանի հետ: Խաչիկ Գալստյանը համալսարանական լսարանում գտնվելու փոխարեն բանտում է մեկ բանի համար, որ առջևում ընտրություններ են, իսկ իշխանությունը վախի մթնոլորտ ձևավորելու ճանապարհին ընտրովի քաղաքական հետապնդումներ է իրականացնում: Վազգենի դեպքում վաղուց ամեն ինչ ասված է. իշխանությունը … Read more

Ազգային գրադարանի հարակից հատվածում երկու տասնյակից ավելի երիտասարդներ ծեծի են ենթարկել մեկ այլ երիտասարդի

Փետրվարի 23-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության Գվարդիայի ծառայողը ծառայություն իրականացնելիս նկատել է, որ Ազգային գրադարանի հարակից հատվածում երկու տասնյակից ավելի երիտասարդներ ծեծի են ենթարկում մեկ այլ երիտասարդի։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները՝ ինչի ընթացքում օրենքով սահմանված կարգով նախազգուշական երկու կրակոց են արձակել օդ։ Ոստիկանները ձերբակալել են մեկ … Read more