Բագրատ Միկոյանի ուժեղ կշտացնող առաջարկը Ն.Փաշինյանին

«Ուժեղ, կշտացնող առաջարկ՝ Ն. Փաշինյանին: Ուղիղ եթերում, առանց կողմնակի օգնության, ուտել 42 հատ պեռաշկի, 6 գծամետր էլ սուջուխ։ Եթե կարողացավ, ուրեմն ուժեղ է։ Ես հավատում եմ, որ կարող է»,- այսպես է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը պատասխանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկին:

Գասպար Կարապետյանը Վիեննայում մասնակցել է ԵԱՀԿ համաժողովին

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը մարտի 16-17-ը Վիեննայում մասնակցել է «Օրենսդրություն՝ հանուն ժողովրդավարական դիմակայունության. Մարդկային չափման լրացուցիչ հանդիպում I» խորագրով համաժողովին։ Այն կազմակերպվել էր ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ODIHR) կողմից՝ ԵԱՀԿ շվեյցարական նախագահության շրջանակում։ Համաժողովը համախմբել էր ԵԱՀԿ մասնակից պետությունների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների։ Պաշտպանություն զրպարտչական հռետորաբանության դեմ … Read more

Հայաստանի և Ադրբեջանի միջև զինադադարը խաղաղություն չէ, եկեք իրատե՛ս լինենք․ Խաչատրյանը՝ Եվրախորհրադարանում

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը Եվրախորհրդարանում ադնրադարձել է ՀՀ Անկախության հռչագիրը փոխելու Փաշինյանի՝ Ստրասբուրգում ունեցած ելույթին, ԹՐԻՓՓ-ի նախագծին,ադրբեջանական զինուժի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքները գրավելու փաստին։   «Ես իսկապես զարմացած եմ: Նիկոլ Փաշինյանն Ալմա-Աթայի հռչակագիրն անվանեց Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայական: Սա ապշեցուցիչ է: Նա վիրավորեց 1990 թվականի Անկախության հռչակագիրը և 1991 թվականի սեպտեմբերի Անկախության հանրաքվեի … Read more

Թուրքիան այս շաբաթ (16.03.26-20.03.26)

1. Քաղաքականություն- Էրդողան․ «Սիոնիստական Իսրայելը հազարավոր մարդ է կոտորել» Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այցելել է իր ծննդավայր Ռիզե նահանգի Գյունեյսու գավառի կենտրոնական մզկիթը։ Էրդողանը Ռամադան տոնի առթիվ նամազ է արել և զրուցել մզկիթում հավաքված քաղաքացիների հետ։ Նա շնորհավորելով այնտեղ հավաքված բազմությանը Ռամադան տոնի կապակցությամբ՝ մասնավորապես շեշտելով, որ իսլամական աշխարհը շատ լուրջ նեղությունների մեջ է․ … Read more

Մեկ տարվա մեջ 3 ոստիկանապետ է փոխվել․ եթե ամեն ինչ էսքան լավ ա, բա ինչի՞ա էսքան վատ․ Մանուկյանը՝ ՆԳ նախարարին

ԱԺ հանձնաժողովի նիստում, ՆԳՆ կատարողականի ներկայացման ժամանակ, դիմելով նախարար Արփինե Սարգսյանին, ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց. «Ձեր ելույթի ժամանակ մտքիս տարիներ առաջվա ԱԺ մի քննարկում էր. կառավարությունը հերթական սիրուն թվերն էր ներկայացնում: Հանգուցյալ Վահան Հովհաննիսյանը մի արտահայտություն արեց, ասաց՝ եթե ամեն ինչ այդքան լավ է, բա ինչի՞ է այսքան վատ… Եթե հանցավորության ցուցանիշների անկում է, … Read more

Վեհափառ Հայրապետը մտադիր է այցելել Վրաստան

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքարանից ստացել է պաշտոնական ծանուցում երջանկահիշատակ Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքի հուղարկավորության և հարակից միջոցառումների արարողակարգի առնչությամբ։ Այս մասին Yerkir.am-ին  հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։   «Վեհափառ Հայրապետը մտադիր է այցելել Վրաստան, ներկա գտնվել հուղարկավորության արարողությանը, իր հարգանքի տուրքը մատուցել ի Տեր հանգուցյալ երանաշնորհ Պատրիարքին և իր վշտակցությունը բերել Վրաց Ուղղափառ Եկեղեցուն ու … Read more

Կաթողիկոսին իր հոգևոր եղբոր հուղարկավորությանը մասնակցելուց զրկելով՝ դուք չեք նվաստացնում Վեհափառին, այլ ծաղրուծանակի եք վերածում ՀՀ-ն

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի նախագահ Հարություն Աղա-Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Հայաստանի իշխանությունների կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին Թբիլիսի մեկնելու և Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Բ-ի հուղարկավորությանը մասնակցելու հնարավորությունից զրկելուն։ «Սա այլևս հատակն է։ Օրվա իշխանությունները ցուցադրեցին իրենց հիվանդագին վրեժխնդրության ու բարոյական այլասերման ամենազավեշտալի աստիճանը։ Փաստացի պատանդ պահելով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին … Read more

Երեկվանից ագրեսիա է ձեր մոտ, երեկ Փաշինյանն էր, էսօր էլ դուք․ մի՛ թիրախավորեք լրագրողներին․ Թագուհի Թովմասյանը՝ ՔՊ-ականին

ԱԺ-ում իրավիճակը լարվեց, երբ ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը ՆԳ նախարարից հետաքրքրվեց, թե ինչ հիմնավորմամբ է 300 ոստիկան ուղեկցել 10 եպիսկոպոսի Մայր աթոռում, ինչին ականատես են եղել տասնյակ լրատվամիջոցներ։ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը սկսեց թիրախավորել ԶԼՄ-ներին, որին հաջորդեց Գեղամ Մանուկյանի և Թագուհի Թովմասյանի կոշտ արձագանքները։ 

Առանց իմ ներկայության 2900 ֆայլ հեռախոսիցս Քննչականում գողացել են․ Գեղամ Մանուկյան

«Քննչականի քննիչները բռնությամբ իմ տնից հեռախոսս գողացել են, փաստաթղթերով ապացուցված կա, առանց իմ ներկայության, 2900 ֆայլ հեռախոսիցս Քննչականում գողացել են, հաղորդում եմ տվել հանցագործության մասին մերժել են»,-Աժ-ում դիմելով ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Մանրամասն՝ տեսանյութում։

Եթե Փաշինյանը չէր կարող կանխատեսել պատերազմը, ապա ինչպես է այժմ փորձում կանխագուշակել պատերազմը․ Վարդան Օսկանյան

ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ Փաշինյանը կրկին դիմեց իր արդեն կանխատեսելի դարձած գործելակերպին՝ պատերազմի սպառնալիքը դարձնելով ոչ թե պատասխանատվության հարց, այլ կոպիտ քաղաքական գործիք։ Այս անգամ նա ավելի հեռուն գնաց՝ փաստացի զգուշացնելով, ավելի ճիշտ՝ շանտաժի ենթարկելով հայ ժողովրդին, թե եթե ինքը պարտվի առաջիկա ընտրություններում, պատերազմն անխուսափելի կլինի։ Կարելի … Read more