Եթե Իրանը 48 ժամվա ընթացքում չբացի Հորմուզի նեղուցը, ԱՄՆ-ը կոչնչացնի իր էլեկտրակայանները՝ սկսելով ամենամեծից. Թրամփ

Եթե Իրանը 48 ժամվա ընթացքում չբացի Հորմուզի նեղուցը, ԱՄՆ-ը կոչնչացնի իր էլեկտրակայանները՝ սկսելով ամենամեծից, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Իր հերթին, ինչպես հայտնում են լրատվամիջոցները՝ վկայակոչելով Reuters-ին, իրանական բանակը սպառնացել է հարվածել Մերձավոր Արևելքում ԱՄՆ էներգետիկ ենթակառուցվածքներին, եթե հարձակվեն Իրանի վառելիքաէներգետիկ ենթակառուցվածքների վրա։ Տեղեկություններ կան, որ բրիտանակամ HMS Anson ատոմային սուզանավը ժամանել է Արաբական … Read more

Ոչ միայն վրեժխնդրություն է Հայոց Եկեղեցու հանդեպ, այլև՝ արգահատելի վերաբերմունք եղբայրական Վրաց ժողովրդի նկատմամբ․ Լիլիթ Գալստյան

ՀՅԴ Բյուրոյի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է «Հայաստանի տարեգրության մեջ ինքնանվաստացման և ամոթի ևս մեկ էջ արձանագրվեց։ Ամենայն Հայոց կաթողիկոս Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ-ին չարտոնեցին մասնակցելու Վրաց ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Իլյա 2-րդի հուղարկավորությանը։ Աներկբա է՝ չարտոնեց անձամբ Ն․ Փաշինյանը, քանզի նա է կառավարությունը, միաժամանակ՝ գլխավոր դատախազը, արդարադատության նախարարը, հոգևոր բարենորոգիչը, կադրերի բաժնի վարիչը … Read more

Yerkir.am-ի ահազանգից հետո տիկին Ժաննան վերջապես վճարեց մեքենայի գույքահարկի պարտքը

Այսօր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մարել է իր ավտոմեքենայի գույքահարկի 2023-2025 թթ. պարտքը: Տարոսը յուր տեղակալ Արաքսիային: Հիշեցնենք, որ Yerkir.am-ը երեկ անդրադարձել էր սույն թեմային՝ նշելով, որ Ժաննա Անդրեասյանը 2022 թ. ձեռք է բերել HONDA ավտոմեքենա, և գույքահարկի հասանելի բազայի տվյալներով չի վճարել 2024 և 2025 թթ. գույքահարկը: Նախարարը նաև չէր վճարել 2026 թ. գույքահարկը, որի գումարը … Read more

Փաշինյանի կողմից ամոթալի քայլ էր Կաթողիկոսին թույլ չտալ մասնակցել Վրաստանի հոգևոր առաջնորդի հուղարկավորությանը․ Ամստերդամ

Միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամի հայտարարությունը․ «Ամենայն Հայոց Կաթողիկոսին թույլ չտալը, որ մասնակցի Վրաստանի հոգևոր առաջնորդի հուղարկավորությանը, անսիրտ և ամոթալի քայլ է Փաշինյանի վարչակազմի կողմից։ «Թմբկահարը» իր այս գործողությամբ խայտառակեց ոչ միայն իրեն, այլև՝ ողջ երկիրը»։

ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունների հետևանքները երկարաժամկետ և ծանր բնույթ են կրելու․ Լավրով

Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունների հետևանքները երկարաժամկետ և ծանր բնույթ են կրելու։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքով` չնայած «ֆարսի արտաքին դրսեւորումներին», այն, ինչ տեղի է ունենում տարածաշրջանում, կհանգեցնի լուրջ հետևանքների, որոնք «դեռ երկար ժամանակ կզգացվեն»: Լավրովը նաև ընդգծել է, որ Մերձավոր Արևելքում ուժային և վերջնագրային մոտեցումը չի գործում։ … Read more

Իրանական Նաթանզում օբյեկտի վրա հարձակումը միջազգային իրավունքի խախտում է. Զախարովա

Իրանական Նաթանզում ուրանի հարստացման օբյեկտի վրա հարձակումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նաթանզում գտնվող օբյեկտին հարվածները հասցվել են ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի շուրջ շարունակվող էսկալացիայի ֆոնին: Իրանը հայտարարել է ճառագայթման արտահոսքի բացակայության մասին, սակայն միջուկային ենթակառուցվածքի վրա հարձակումները մի շարք երկրների և միջազգային կառույցների կտրուկ … Read more

Իշխանության բուրգում գործում են ներկուսակցական նարատիվներով․ այդտեղ պետություն, ինստիտուտներ, արժեհամակարգ գոյություն չունեն․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իշխանության բուրգում գործում են բացառապես ներկուսակցական նարատիվներով, իսկ այդտեղ պետություն, ինստիտուտներ, արժեհամակարգ գոյություն չունեն։ Այդ տրամաբանության մեջ էլ պետք է դիտարկել քաղաքական իշխանության թելադրանքով Ամենայն Հայոց Հայրապետի՝ Վրաստան այցի արգելքը։ Սա փաշինյանական իշխանության՝ ոչ այնքան Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հերթական «կրակոցն» է, … Read more

Վախենում են խոսել այս մասին

«Ishkhanutyun.am»-ը գրում է․ «Ադրբեջանցիները ե՞րբ են դուրս գալու ՀՀ սուվերեն տարածքներից՝ Ջերմուկից, Գեղարքունիքի մարզից, Սյունիքից․ «Իշխանություն» լրատվականը հետաքրքրվեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանից։ Ի պատասխան՝ ՔՊ-ական նախարարը նշեց, որ ինքը չէ այն մարդը, ով պետք է այդ հարցին պատասխանի։ Այդուհանդերձ, նա հիշեցրեց, որ այդ հարցը լուծվելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացով։ «Ինձ հարցեր տվեք իմ … Read more

Արդարադատության նախարարության պարզաբանումը ոչ թե հերքում, այլ՝ հաստատում է

«Ishkhanutyun.am»-ը գրում է․ «Արդարադատության նախարարությունը հաստատել է «Իշխանություն» լրատվականի հրապարակումը՝ Սահմանադրությունում կատարված փոփոխությունների վերաբերյալ։ Մեր լրատվականի ձեռքի տակ է հայտնվել Սահմանադրության փոփոխված տարբերակը, որի նախաբանից փաստացի ջնջված է հայ ժողովրդի «պատմական հիշողությունը»։ Անկախության հռչակագրի մասին որևէ հիշատակում անգամ չկա, մինչդեռ գործող Սահմանադրությունը հենց դրա վրա է հիմնված։ Իսկ Անկախության հռչակագիրը ՀՀ Սահմանադրությունից հեռացնելը Իլհամ Ալիևի պահանջն է … Read more

Շվեյցարիան չի բացառել Ժնևում Ուկրաինայի հարցով բանակցությունների անցկացումը

Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Ինյացիո Կասիսը չի բացառել Ժնևում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների հերթական փուլի անցկացումը։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին Կասիսը հայտնել է Temps պարբերականին։ «Կարծում եմ՝ այո։ Առաջին հերթին՝ մենք դրան ունակ ենք, երկրորդ՝ եթե մեզ հաջողվի պահպանել մեր դիվանագիտական հարաբերությունների կայունությունը, ես համոզված եմ, որ կապը հետզհետե կվերականգնվի»,-նշել է Կասիսը։