ԱԺ-ում իրավիճակը լարվեց, երբ ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը ՆԳ նախարարից հետաքրքրվեց, թե ինչ հիմնավորմամբ է 300 ոստիկան ուղեկցել 10 եպիսկոպոսի Մայր աթոռում, ինչին ականատես են եղել տասնյակ լրատվամիջոցներ։ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը սկսեց թիրախավորել ԶԼՄ-ներին, որին հաջորդեց Գեղամ Մանուկյանի և Թագուհի Թովմասյանի կոշտ արձագանքները։