TRIPP-ը շարունակում է մնալ Միացյալ Նահանգների առաջնահերթություններից մեկը. ԱՄՆ պետդեպ. «Արմենպրես»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը շարունակում է հավատարիմ մնալ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագիծն իրականություն դարձնելու հանձնառությանը։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը։ «TRIPP-ը շարունակում է մնալ Միացյալ Նահանգների առաջնահերթություններից մեկը, քանի որ այն ունի Հարավային Կովկասում և դրանից դուրս խաղաղությունն ու բարեկեցությունը խթանելու ներուժ։ Թրամփի վարչակազմը … Read more

Տղամարդը փորձել է Աէրացիայի կամրջից ցած նետվել

Ապրիլի 6-ի գիշերը ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել է ահազանգ, որ Աէրացիայի կամրջի վրա մի տղամարդ անցել է արգելապատնեշը և փորձում է ցած նետվել։ Դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և համայնքային ոստիկաններ։ Բացատրական աշխատանքի շնորհիվ կանխվել է քաղաքացու ինքնասպանությունը։

Երվանդ Քոչար փողոցում մի խումբ քաղաքացիներ հնչեցրել են հայհոյանքներ, ապա ծեծի ենթարկել իրենց դիտողություն արած երիտասարդին

Ապրիլի 2-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Երվանդ Քոչարի փողոցի 9 հասցեում ոչ սթափ վիճակում ծեծում են իրար։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնել է ոստիկանության Մարաշի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ, որտեղ ձեռնարկված … Read more

Այս իշխանությունը չպիտի ունենա իշխանություն, ինչպես դա արեցինք Գյումրիում. Մարտուն Գրիգորյան

Սիրելի հայրենակիցներ, այսօր ճիշտ ժամանակն է շեշտել, որ անպարտելի իշխանության թեզը կեղծ է։ Այս մասին «Առաջարկ Հայաստանին» թիմի ներկայացմանը հայտարարել է գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։ «Մեկ տարի առաջ Գյումրու ընտրություններին շատերին հավատացնում էին, թե իշխանություններին հաղթելը անհնար է, սակայն գյումրեցին իր հաստատական բնավորությամբ և սկզբունքայնությամբ ապացուցեց, որ դա ընդամենը միֆ է։ Ընդիմությունը, եթե ադեկվատ և … Read more

Ի հիշատակ 1989 թվականի անմեղ զոհվածների՝ 21 անգամ հնչել են Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու զանգերը

Ապրիլի 9-ը Վրաստանում նշվում է որպես ազգային միասնության, քաղաքացիական դիմադրության և 1989 թվականի ողբերգական իրադարձությունների զոհերի հիշատակի օր։ Թբիլիսիում անցկացվել են հիշատակի միջոցառումներ ինչպես պետական մակարդակով, այնպես էլ հասարակական և կրոնական համայնքների կողմից։ Ապրիլի 9-ի զոհերի հուշահամալիրի մոտ իշխանության, խորհրդարանի, դիվանագիտական կորպուսի և հասարակության ներկայացուցիչները ծաղիկներ են դրել և հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին։ Նույն … Read more

Զիջումների քաղաքականությունը խաղաղություն չբերեց. այն պարզապես հետաձգեց ճգնաժամը. Արա Այվազյան

Այսօր Հայաստանի սահմանները չի սկսվում սահմաններից, այն սկսվում է արտաքին քաղաքականությունից։ Եթե արտաքին քաղաքականությունը թույլ է, ամբողջ երկիրն է դառնում թույլ։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 9–ին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարի և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսի ժամանակ իր ելույթում նշել է ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը։ «2020–ից հետո մենք հայտնվեցինք նոր իրականության մեջ, հին անվտանգության … Read more

Ես վարչապետ չեմ լինելու. 3-4 թեկնածու ունենք. Գագիկ Ծառուկյան

«3-4 թեկնածու ունենք»,- լրագրողների հետ զրույցում ասել է Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին, թե ով է լինելու ԲՀԿ վարչապետի թեկնածուն։ «Ես չեմ ուզում, որ ժողովուրդն ասի՝ Ծառուկյանն եկավ պայքարի՝ պաշտոնի համար։ Միայն դա է ինձ կանգնեցրել»,- նշել է Գագիկ Ծառուկյանը՝ հավաստիանելով, որ ՔՊ-ի հետ համագործակցությունը բացառում են, այդ ուժին ձայն չեն տա, եթե իրենց ձայնից կախված լինի՝ նրանք իշխանության … Read more

Դավիթ Մինասյանի նկատմամբ իրականացվում է վենդետա. նա որոշել էր թույլ չտալ՝ Փաշինյանը սևեռուն նայի իրեն. ականատես փաստաբան

Սուրբ Աննա եկեղեցին Ծաղկազարդի տոնին լեփ–լեցուն էր և յուրաքանչյուր փոքր շարժը նկատելի էր։ Սրբապատկերները դուրս բերելու պահին եկեղեցում սկսվեց աննորմալ հրմշտոց, տպավորությունն այնպիսին էր, որ արդեն սրբապատկերներն են ներս բերում։ Երբ դեմքով շուռ եկա, տեսա, որ մուտքի մոտից ինչ-որ թիկնազոր առաջ է գալիս մաքսիմալ հրելով, մեջտեղի մասում գտնվում եին Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, հետևի մասում … Read more

«Օպելի» վարորդներին «համբալ» ասել կարելի է՝ ըստ վերաքննիչ դատարանի․ Գրիգոր Իսկանդարյանը վճռաբեկ բողոք կներկայացնի՝ ընդդեմ Ավինյանի հոր գործով

«Փաստինֆո»-ն գրում է, որ «Օպելի» վարորդներին այլևս կարելի է «համբալ» ասել՝ ըստ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշման, համենայն դեպս, Վերաքննիչը որոշել է  բավարարել  Տիգրան Ավինյանի հոր բողոքը և բեկանել առաջին ատյանի վճիռը՝ մերժելով հայցը։ Տիգրան Ավինյանի հոր՝ Արմեն Ավինյանի կողմից «Օպելի» վարորդների թիրախավորման համար դատարան հայց ներկայացրած Գրիգոր Իսկանդարյանը վերաքննիչ դատարանի որոշումն անարդար է համարում, նկատում՝ … Read more