Ես վարչապետ չեմ լինելու. 3-4 թեկնածու ունենք. Գագիկ Ծառուկյան

«3-4 թեկնածու ունենք»,- լրագրողների հետ զրույցում ասել է Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին, թե ով է լինելու ԲՀԿ վարչապետի թեկնածուն։

«Ես չեմ ուզում, որ ժողովուրդն ասի՝ Ծառուկյանն եկավ պայքարի՝ պաշտոնի համար։ Միայն դա է ինձ կանգնեցրել»,- նշել է Գագիկ Ծառուկյանը՝ հավաստիանելով, որ ՔՊ-ի հետ համագործակցությունը բացառում են, այդ ուժին ձայն չեն տա, եթե իրենց ձայնից կախված լինի՝ նրանք իշխանության կլինեն, թե ոչ։

Leave a comment