Աբբաս Արաղչին և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ՝ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը քննարկելու համար։ Այս մասին հայտնում է Իրանի արտաքին գործերի նախարարությունը։ «Հեռախոսազրույցի ընթացքում Արաղչին Լավրովի հետ քննարկել է տարածաշրջանում և աշխարհում ստեղծված իրավիճակը և զարգացումները», – ասվում է հայտարարության մեջ։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը լրացուցիչ մանրամասներ չի տրամադրել։

Բոլոր ժամանակներում Իսրայելի և ԱՄՆ-ի հիմնական հոգսն է եղել ոչ մի կերպ թույլ չտալ արաբների միավորումը․ Գրիգոր Բալասանյան

Մերձավոր Արևելքում միշտ և բոլոր ժամանակներում Իսրայելի և նրա կամակատար ԱՄՆ-ի հիմնական հոգսն է եղել ոչ մի կերպ թույլ չտալ արաբների միավորումը։ 22 արաբական երկիր 370 միլիոն բնակչությամբ, բայց անմիաբան։ Այս մասին գրում է քաղաքագետ Գրիգոր Բալասանյանը։ «Արաբների մասնատումը մի քանի փուլ է անցել։ Վերջին, վճռական ճակատամարտը սկսվեց 2003թ, երբ ամերիկա-իսրայելական ուժերը մտան Իրաք՝ վերջ դնելով Սադդամ … Read more

Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՔՊ-ի ծրագրում եկեղեցու վերաբերյալ մերժելի դրույթների ընդգրկումը․ հայտարարություն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ խստորեն դատապարտում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վերաբերյալ մերժելի դրույթների ընդգրկումը։ «Կուսակցության նախընտրական ծրագրում Եկեղեցու բարենորոգման, կանոնադրության վերանայման, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացման և կաթողիկոսական նոր ընտրությունների անցկացման պարտադրվող օրակարգի ամրագրումը սահմանադրական կարգի, Եկեղեցու ինքնակառավարման իրավունքի, ինչպես նաև խղճի ու կրոնի ազատության միջազգային … Read more

Կալասը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները Լիբանանին դուրս են գալիս ինքնապաշտպանության սահմաններից

Եվրոպական միության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները Լիբանանին դուրս են գալիս ինքնապաշտպանության սահմաններից և սպառնալիքի տակ են դնում հրադադարը։ Այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։ «Լիբանանին հակամարտության մեջ ներքաշել է «Հեզբոլլահ»-ը, բայց Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը չի արդարացնում այդքան լայնածավալ ավերածությունները: Իսրայելի հարվածներն անցյալ գիշեր սպանել են հարյուրավոր մարդկանց. … Read more

ՌԴ-ն Ուկրաինային է հանձնել զոհված ուկրաինացի զինծառայողների ավելի քան 1000 մարմին

Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանցումը: Ըստ РБК-ի՝ Ռուսաստանը Ուկրաինային է հանձնել ավելի քան 1000 մարմին և դրա դիմաց ստացել է 41 ռուս զինվորի մարմին: Այս մասին հրատարակությանը հայտնել է Պետդումայի պատգամավոր Շամսաիլ Սարալիևը, որը ռազմական գործողությունների խորհրդարանական համակարգող խմբի ներկայացուցիչն է: Հրապարակման մեջ փոխանցման վայրի և ձևաչափի վերաբերյալ մանրամասներ չեն … Read more

Աշոտ Մինասյանի միակ «հանցանքը» բարձր հեղինակություն ունենալն է․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Վարդաշեն» ՔԿՀ-ում հանդիպեցի «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին։ Իշխանության վախը հասարակության շրջանում հեղինակություն, պատիվ և արժանապատվություն ունեցող անձանցից է, որոնցից մեկն է Աշոտ Մինասյանը։ Մտավորական, զինվորական, ինտելեկտուալ կամ պարզապես լավ մարդ, ում միակ «հանցանքը» բարձր հեղինակություն ունենալն է»,- գրել է նա:

Աշխատանքային իրավունքի հերթական խախտման դեպքը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում. Հայկ Ղազարյան

Տեխնիկական գիտությունների թեկնածու, փաստաբան Հայկ Ղազարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «2025 թվականի մարտի 19-ին ագրարային համալսարանի ռեկտորի ընտրությունների ժամանակ ռեկտորի թեկնածու էր «համարձակվել» առաջադրվել համալսարանի աշխատակից` «Բալահովիտ» ուսումնափորձնական տնտեսության ֆերմայի վարիչ-համակարգող Արևիկ Ազիզյանը: Այդ օրվանից հետո սկսվել են հետապնդումները այս տիկնոջ նկատմամբ և 28.10.2025 թվականին թիվ 812/Ա հրամանով նրան հայտարարվել էր նկատողություն անհիմն պատճառաբանությամբ: … Read more

Լիբանանում սպանվել է «Հըզբոլլահի» առաջնորդի քարտուղարը

«Հըզբոլլահի» առաջնորդ Նաիմ Քասեմի անձնական քարտուղարը՝ նրա զարմիկ Ալի Յուսուֆ Հարշին, սպանվել է ապրիլի 8-ին Բեյրութին հասցված ավիահարվածից, հայտարարել է Իսրայելի բանակը։ Իսրայելական բանակը թիրախավորել էր «Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար շեյխ Նաիմ Քասեմին, սակայն, առկա տեղեկությունների համաձայն, հարձակման ժամանակ նա տեղում չի եղել։ Նախօրեին հաղորդվել էր, որ Ազ-Զահրա համալիրի վրա Իսրայելի ավիահարվածի ժամանակ սպանվել է շեյխ Սադիկ … Read more

Դավիթ Մինասյանի տեսակցությունների վերաբերյալ քննիչի որոշման դեմ բողոք է ներկայացրել նաև դատախազը․ փաստաբան

Քիչ առաջ մեր գրասենյակից ինձ տեղեկացրեցին, որ «Ծաղկազարդի գործով» մեղադրյալ 18-ամյա Դավիթին կալանավորելու, նրա տեսակցությունները լրիվ փակելու մասին քննիչի միջնորդությունն ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ բավարարող դատական ակտի դեմ բողոք է բերել նաև … հսկող դատախազը։ Այս մասին տեղեկացնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ «Ո՛չ, չմտածեք, թե հօգուտ Դավիթի է բողոքը – ո՛չ, ի վնաս է։ Ուշոտ ժամանակ կգտնեմ ու կընթերցեմ … Read more

Նինոծմինդա սահմանային անցակետը երթևեկելի է միայն մարդատար տրանսպորտային միջոցների համար

Նինոծմինդա սահմանային անցակետը փակ լինելու պատճառով՝ Բավրայի մաքսակետը երթևեկելի է միայն մարդատար տրանսպորտային միջոցների համար Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վրացական Նինոծմինդա սահմանային անցակետը փակ է՝ եղանակային վատ պայմանների պատճառով։ Խնդիրներից խուսափելու համար՝ ՊԵԿ-ը բեռնատար տրանսպորտային միջոցների վարորդներին հորդորում է՝ երթևեկությունը ժամանակավորապես իրականացնել Բագրատաշեն և Գոգավան մաքսային անցման կետերով։ Միաժամանակ, կոմիտեն տեղեկացնում է, որ … Read more