Այս իշխանություններից ուրիշ որոշում անհնար էր սպասել. Սամվել Կարապետյան

«Անարդարությունները ստիպեցին մտնել քաղաքականություն։ Ռուսաստանն ուղղորդում է միայն Փաշինյանին, ինձ ուղղորդում է հայ ժողովուրդը»,- այս մասին դատական նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, բարերար Սամվել Կարապետյանը։ Մանրամասն՝ տեսանյութում։

Մենք ընտրություններում մեր շանսերը գնահատում ենք 100 տոկոս, միայն առաջ. Սամվել Կարապետյան

Այս իշխանություններից ուրիշ որոշում անհնար էր սպասել, այն, ինչ սպասում էինք, եղավ։ Այս մասին դատական նիստից հետո ասել է Սամվել Կարապետյանը։ «Մենք ընտրություններում մեր շանսերը գնահատում ենք 100 տոկոս, միայն առաջ»,-ասել է Կարապետյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ կմնա ևս 3 ամիս։

Ես միշտ անձամբ եմ պատասխան տվել թե՛ իմ խոսքերի համար, թե՛ իմ արարքների. Սամվել Կարապետյան

«Իմ ամբողջ կյանքում ես միշտ անձամբ եմ պատասխան տվել թե իմ խոսքերի համար, թե իմ արարքների համար, ոչ մի անգամ չեմ թաքնվել ուրիշ մարդկանց հետևում։ Այս բոլոր քննարկումները, մեղադրանքները նույնիսկ վիրավորական եմ համարում։ Ես բացարձակ կապ չունեմ այս քննարկումների հետ, բացարձակ չեմ ճանաչում այդ մարդկանց, ում մասին այսօր խոսքը գնում է։ Այն մարդիկ, ովքեր աշխատում … Read more

Ի՞նչ իրավիճակ է Լիբանանում, ի՞նչ հետևանք է կրել պատերազմից հայ համայնքը․ մանրամասնում է ՀՅԴ Լիբանանի ԿԿ ներկայացուցիչ Ալբեր Բալաբանյանը

«Այս վերջին մեկ տարի և վեց-յոթ ամիս ժամանակաշրջանը նկատի առած՝ Լիբանանի մեջ այս երկրորդ պատերազմն է»,- Երկիր Մեդիային տված հարցազրույցում ասաց ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ Ալբեր Բալաբանյանը։ «Նախորդ պատերազմն ավարտեց, այսպես ասած, զինադադարի համաձայնությամբ, մեկ տարի և հինգ ամիս տևողությամբ այդ զինադադարն Իսրայելը սակայն չհարգեց և գրեթե ամենօրյա դրությամբ շարունակաբար ռմբակոծեց Լիբանանի տարբեր շրջանները»,-ասաց մեր զրուցակիցը։ … Read more

Իրանում 4.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Թեհրանում երկրաշարժ է տեղի ունեցել։ Ինչպես հայտնել է Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկայի ինստիտուտի սեյսմոլոգիական կենտրոնը, տեղական ժամանակով ժամը 15:28-ին գրանցված երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4.1 մագնիտուդ և տեղի է ունեցել 8 կիլոմետր խորության վրա։ Ցնցումները զգացվել են որոշ շրջաններում։

Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ կմնա ևս 3 ամիս

Հակակոռուպցիոն դատարանը Սամվել Կարապետյանի տնային կալանքը թողեց անփոփոխ՝ երկարացնելով 3 ամիս ժամկետով։  Հիշեցնենք, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը կալանավորվել է  2025 թ. հունիսի 18-ին։ Կարապետյանը նախ արգելանքի է վերցվել ի պաշտպանություն ՀԱՍԵ հայտարարության համար, ինչն իրավապահները դիտարկել են որպես իշխանության զավթման կոչ։  Կարապետյանի մեղադրանքին ավելացվել է նաև փողերի լվացման վերաբերյալ մեղադրանք, որով դատարանը հաստատված չի համարել հիմնավոր … Read more

Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. մեկը գլորվել է ձորը

Ապրիլի 17-ին՝ ժամը 13։49-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, որոնցից մեկը գլորվել է ձորը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել … Read more

ՄԻԵԴ-ը «Էլեկտրիկ Երևանի» գործով ՀՀ-ի դեմ վճիռ է կայացրել․ 3 անձի ազատության իրավունք խախտվել է․ «Հետք»

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) երեկ՝ 2026թ․ ապրիլի 16-ին, Հայաստանի դեմ վճիռ է կայացրել։ Արձանագրվել է Դավիթ Սելիմյանի, Տարոն Սիմոնյանի և Արինե Սուքիասյանի ազատության իրավունքի խախտումը։ ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է 6750 եվրո փոխհատուցել՝ յուրաքանչյուրին 2000 եվրո ոչ նյութական վնասի, 250 եվրո՝ դատական ծախսերի համար։ Այս մասին գրում է «Հետք»-ը։ Դիմողներն առանձին գանգատներ են ներկայացրել, սակայն, ՄԻԵԴ-ը, հաշվի առնելով … Read more