Հակակոռուպցիոն դատարանը Սամվել Կարապետյանի տնային կալանքը թողեց անփոփոխ՝ երկարացնելով 3 ամիս ժամկետով։
Հիշեցնենք, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը կալանավորվել է 2025 թ. հունիսի 18-ին։
Կարապետյանը նախ արգելանքի է վերցվել ի պաշտպանություն ՀԱՍԵ հայտարարության համար, ինչն իրավապահները դիտարկել են որպես իշխանության զավթման կոչ։
Կարապետյանի մեղադրանքին ավելացվել է նաև փողերի լվացման վերաբերյալ մեղադրանք, որով դատարանը հաստատված չի համարել հիմնավոր կասկածը։
Հետագայում նրա գործին ևս մեկ դրվագ է ավելացել՝ կրկին փողերի լվացման վերաբերյալ։